Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ՙՄաքուր Հայաստան՚-ին մասնակցում են բարձր պատասխանատվությամբ

27.05.2017

Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում, միջպետական, հանրապետական, մարզային և ներհամայնքային նշանակության ճանապարհների եզրերին ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում իրականացվում են աղբահեռացման, սանիտա¬րական մաքրման, որոշ աղբավայրերի հողածածկման լայնածավալ և ակտիվ աշխատանքներ: Մաքրվում են բակեր, փողոցներ, հիմնարկ ձեռնարկությունների և այլ շինությունների տարածքներ, համայնքներ ու վարչական տարածքներ: Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված են բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, այդ թվում կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր անդամները գործուղվել են մարզի համայնքներ՝ սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Գավառ քաղաքում շաբաթօրյակը մեկնարկեց նաև ծառատունկով: Քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի տարածքում կազմակերպված ծառատունկին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները: ՙՄարզի ողջ տարածքում այս պահի դրությամբ ընթանում է շաբաթօրյակը, որում ներգրավված են բոլոր կազմակերպությունները: Բացի սանիտարական մաքրման աշխատանքներից, մարզում իրականացվում են նաեւ կանաչապատման եւ ծառատնկման աշխատանքներ: Սա շատ կարեւոր միջոցառում է, եւ կարծում եմ, որ նման միջոցառումները պետք է ամենօրյա բնույթ կրեն: Կփորձեմ հսանել դրան՝ նման միջոցառումները դարձնելով նաեւ միասնության եւ համախմբման տոն՚,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բթոթյանը: Մարզի ողջ տարածքում աղբահավաքման և սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը մեծապես նպաստում են տեխնիկական և տրանսպորտային միջոցները: ,,Ընդհանուր առմամբ մեր մարզի տարածքում հաշվվել է մոտ 130 աղբատեղի, որոնց մեջ մտնում են նաեւ բնակավայրերի գլխավոր հատակագծերով կամ հողօգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված 25 աղբավայրերը: Վերջին մեկ ամսվա ընթացքում համայնքների եւ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ մենք հասել ենք բավականին մեծ արդյունքի, սակայն, կարծում եմ, դեռ կարեւոր անելիքներ ունենք՝ Սեւանի ավազանը կենցաղային աղբի թափոններից հիմնավորապես մաքուր պահելու ուղղությամբ: Մարզում ամենուրեք ընթանում են ճանապարհաշինական, սանիտա¬րական մաքրման և կանաչապատման աշխատանքներ: Այսօրվա մեկնարկը հրաշալի է և կարծում եմ օրվա վերջին արդեն կունենանք մաքուր Գեղարքունիք,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը: Ժամը 17:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի աշխատանքները դեռևս ընթանում են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23