Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ 07.03.2017
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր Հայոց աշխարհի: Ձեր ամենօրյա ներկայությունն է մեր կյանքը դարձնում բերկրալի, սիրով ու հավատով լի, ստեղծում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, ապահովում մեր ազգի հարատեւության ուղին: Դուք եք մեր կյանքի անփոխարինելի հրաշալիքը, մեզ ժպիտ ու գեղեցկություն, մայրական գուրգուրանք ու քույրական քնքշանք պարգեւողը, Երկունքի սուրբ խորհուրդը ձեր մեջ կրող, մեր աշխարհը նորացնող միակ աղբյուրը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս սքանչելի տոնի առթիվ, մաղթում խաղաղ հայրենիք, ընտանեկան ու անձնական անափ երջանկություն, ծաղկառատ գարուններ, ամենայն սեր ու բարիք: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 03.03.2017
Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Մարտունու բաժնի պետ Անդրանիկ Գյուլբենկյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, տարածքային զինվորական կոմիսարներ, զորակոչային հանձնաժողովի անդամներ: Օրակարգում քննարկվեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների և զորակոչային ընթացիկ հարցերի, մարզի զինվորական կոմիսարիատներում 2017 թվականից սկսված կցագրումների հետ կապված խնդիրներ: 2017 թվականի...

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ 01.03.2017
Փետրվարի 28-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը եղավ Ծովագյուղ համայնքի հնդկացորենի վերամշակման գործարանում: Մարզի ղեկավարի, գործարանի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմ հանդիսացող ՙԷմպարդ՚ ծրագրի պատասխանատուների հետ նախարարը դիտարկեց գործարանում առկա խնդիրները և աշխատանքների ընթացքը, ծանոթացավ հնդկաձավարի արտադրանքի ծավալների ավելացման հեռանկարներին: Ինչպես ներկայացրին արտադրության պատասխանատուները՝ գործարանում այժմ առկա են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտական լուծում: ,,Փաթեթավորող սարքավորումների եւ հնդկաձավարի ջերմային մշակման պրոցեսների կարգավորման հետ կապված խնդիրներ ունենք, որի համար էլ Ուկրաինայից համապատասխան մասնագետ ենք հրավիրել, ում սպասում ենք...

Մարզամշակութային միջոցառում երիտասարդների մասնակցությամբ 28.02.2017
Փետրվարի 26-ին ՀՀԿ Գեղարքունիքի Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախաձեռնությամբ և Տարածքային Կազմակերպության խորհրդի աջակցությամբ Մարտունու ՀՀԿ երիտասարդների կողմից կազմակերպվեց և անցկացվեց մարզամշակութային միջոցառում: Միջոցառումը մեկնարկեց Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ երիտասարդները ներկայացրին նժդեհյան գաղափարախոսությունը և հանդես եկան հայրենասիրական գեղարվեստական կատարումներով: Միաժամանակ անցկացվեց այկիկենդո կարատեի և ֆուտբոլի մրցումներ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ Գեղարքունիքի Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը, ԳՄ աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը, ովքեր ողջունեցին մարզիկներին և հաջող ընթացք մաղթեցին կազմակերպված մրցաշարին: Մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն իր խոսքում նշեց...

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց առողջապահական ,,Բաց դռների օր,, միջոցառումը 27.02.2017
,,Հայաստանի առողջապահության կազմակերպիչների միավորում,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ 2017 թվականի փետրվարի 24-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ,,Առողջապահական բաց դռների օր,, միջոցառումը: Այն առաջինն անցկացվեց ,,Սևան,, բժշկական կենտրոնում՝ ,,Իզմիրլյան,, բժշկական կենտրոնի բժիշկ մասնագետների կողմից:,,Բաց դռներին,, Սևանի և նրա տարածաշրջանի բնակչության շրջանում անվճար հետազոտություն և խորհրդատվություն կատարեցին ,,Իզմիրլյան,, բժշկական կենտրոնի 13 նեղ մասնագետները, այդ թվում՝ գինեկոլոգ, մանկաբույժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, ուռուցքաբան, մաշկաբան, անոթաբան, արյունաբան, ուռոլոգ, վնասվածքաբան: ,,Գեղարքունիքի մարզում բոլոր թվարկված նեղ մասնագետների կարիքը կա: Նրանց այցը մեծապես նպաստում է տարածաշրջանի բնակչության շրջանում ի հայտ եկած խնդիրների վաղ հայտնաբերմանը և դրանց կանխարգելմանը: Միաժամանակ մայրաքաղաքից հրավիրված մասնագետների հետ շփումը...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաք 23.02.2017
Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Սևանի թիվ 2 Զարթոնք մանկապարտեզում, Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում և Սևանի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինհրապարակում մարզի ղեկավարը ծանոթացավ նախորդ տարվանից մեկնարկած և այս տարվա ընթացքում շարունակվող շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցների հաշվին: Ռաֆիկ Գրիգորյանը շինարարներին տվեց որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: Այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Սևան քաղաքում կհիմնանորոգվեն քաղաքի Սարգիս Սևանեցի 7, 15, 21 բազմաբնակարան շենքերի տանիքները: Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցի ընթացքում եղավ նաև նշված շենքերի բակերում, ծանոթացավ իրավիճակին և հանձնարարեց նախապատրաստել...


