Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղում մեծարվեցին հայրենի հողի նվիրյալները

01.06.2017

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում մայիսյան հաղթանակներին նվիրված  միջոցառումներն ամփոփվեցին մայիսի 31-ին, ևս մեկ հանդիսավոր միջոցառմամբ, որի նպատակն էր՝ դպրոցում բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ավագների օրինակով ապագան կերտող սերնդի մեջ սերմանել անձնուրացություն, կամքի ուժ, տոկունություն, տեսանելի և ճանաչելի դարձնել Արցախյան ազատամարտի հերոսների հայրենանվեր գործը:
Միջոցառումը կրում էր <<Հայրենի հողի նվիրյալները>> խորագիրը, որի ընթացքում մեծարվեցին Կարմիրգյուղից Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցները: Միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի  մարզպետ Կարեն Բոթոյանը, հայրենի հող ու ջրի,
զենքի և պատվի, հայրենիքի արժանավոր զավակներ: Գրական-երաժշտական, փաստավավերագրական դրվագներով հագեցած ծրագիրը մատուցվեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի բարձր դասարանների սաների և մանկավարժական կոլեկտիվի անդամների համատեղ ուժերով ՝ հանդիսատեսին պատճառելով հուզմունքի և ուրախության պահեր:
Միջոցառման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հիշատակի և խոնարհումի խոսքեր հղեց հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորոդիների հասցեին, երախտագիտության խոսքեր՝ նրանց ընտանիքիներին: Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց Արցախի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ազատամարտիկներին, որոնց ջանքերի ու մարտունակ ոգու շնորհիվ այսօր մեր երկրի սահմաններն ամուր են: Կարեն Բոթոյանը ներկաներից չթաքցրեց նաև իր գոհունակությունը՝ դպրոցի կողմից նման հայրենաշունչ և ուսուցողական նշանակության ծրագիր ներկայացնելու համար:
<<Հայրենի հողի նվիրյալները>> միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց գրական-երաժշտական ցերեկույթը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցի շնորհաշատ սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55