Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

01.06.2017

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրված էին Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ-ների պետերը: Համաձայն նիստի օրակարգի՝ հանձնաժողովի անդամ, ,,Աստղացոլք,, հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Հովհաննիսյանը խոսեց կազմակերպության միջոցով 2017 թվականի ընթացքում Ճամբարակի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված միջոցառումների մասին, ներկայացրեց առաջիկա անելիքները: ,,Մենք արգենտինահայ համայնքի հետ արդեն ստորագրել ենք համագործակցության պայմանագիր, համաձայն որի, ներդրողը պարտավորվել է աջակցել Ճամբարակում խեցեգործական արտադրամս ստեղծելու հարցում, մեր կենտրոն հաճախող հաշմանդամների զբաղվածությունն ապահովելու նպատակով,,-իր խսքում նշեց հկ-ի նախագահը: Գավառի հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը հանդես եկավ դպրոցում հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը ժամանակակից մեթոդներով կազմակերպելուն ուղղված զեկուցմամբ: ,, Դպրոցը գրեթե ամբողջովին վերանորոգված է, կահավորված այն բոլոր պարագաներով, որոնք անհրաժեշտ են հատուկ կարիքներով երեխաների ուսումնական գործընթացը արդունավետ կազմակերպելու համար: Դպրոցում գործում են մի շարք խմբակներ, որոնք վարում են վերապատրաստված մանկավարժները: Նման խմբակներում հաշմանդամություն ունեցող երերեխաների դասապրոցեսը կազմակերպվում է առավել գործնական և հետաքրքիր մեոդներով,,- ներկայացրեց Լարիսա Զազյանը: Գեղարքունիքի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ ,,Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի և ՀԿ-ների միջոցով 2016 թվականի ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: Հաշվետու ժամանակաշրջանում կայացել է երեք նիստ, որի օրակարգում եղել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան քննարկումներ: Իրականացվել են մարզի հաշմանդամների իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ նրանց ինտեգրման և այլ բնույթի միջոցառումներ: 2016 թվականի ընթացքում մշտապես իրականացվել են աշխատանքներ մարզի հաշմանդամություն ունեցող ազգաբնակչության սպասարկման ուղղությամբ: Հատկապես ուշադրության կենտրոնում են եղել Հայրենական և Արցախյան պատերազմի մասնակիցները և վետերանները,,:
Այնուհետև հանձնաժողովը հավանության արժանացրեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագրում ներառելու նպատակով առաջարկվող միջոցառումների ցանկը: Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը հավանություն տվեց մարզում հաշմանդամների խնդիրներին առընչվող բոլոր իրականացված միջոցառումներին և առաջարկեց լինել առավել ակտիվ և հետևողական՝ մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանը ինտեգրելուն ուղղված աշխատանքները կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59