Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

31.05.2017

Հարգելի հայրենակիցներ
Մեր երեխաների կյանքի պաշտպանության ու երջանկության համար մենք պետք է անենք առավելագույնը՝ նրանց խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք թողնելու համար, քանզի մեր մատաղ սերնդի մեջ ամփոփված է ոչ միայն կյանքի շարունակությունը, այլ նաեւ՝ մեր հայրենիքի լուսաշող, գեղեցիկ ապագան: Նվիրենք մեր ամեն մի օրն ու ժամը հանուն մեր երեխաների առողջ, ստեղծարար ու պաշտպանված ապրելակերպի:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում նրանց    մանկական ու պատանեկան անհոգ տարիներ, խաղաղ ու արարչագործ հայրենիք, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք, միշտ պայծառ տրամադրություն:

Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36