Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով կշարունակվեն առողջապահական համակարգի նորացման ծրագրերը

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով կշարունակվեն առողջապահական համակարգի նորացման ծրագրերը 05.02.2019

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ներկայացուցիչներ Ժան-Կլոդ Ռոսեին և Դանիել Պերոյին:Ինչպես հանդիպման սկզբում նշեցին ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջև հաստատված համագործակցության շրջանակներում նախորդ տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի առողջապահության առաջնային օղակում իրականացվել են վերանորոգման, տեխնիկական վերազինման ու մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք պետք է շարունակվեն նաև առաջիկա տարիների ընթացքում:«Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում մեր համագործակցությունը որպեսզի ունենա իր շարունակությունը...

Քննարկվեցին համայնքների խմելու ջրի համակարգի  սպասարկման հետ կապված հարցեր

Քննարկվեցին համայնքների խմելու ջրի համակարգի սպասարկման հետ կապված հարցեր 05.02.2019

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ կառավարության աջակցությամբ անցած 2-3 տարիների ընթացքում մարզի Արտանիշ, Թթուջուր, Վերին Գետաշեն, Մեծ Մասրիկ, Զոլաքար համայնքներում իրականացվել են խմելու ջրի ներքին կամ արտաքին ցանցերի բարելավման ծրագրեր: Առաջարկվեց համայնքներում խմելու ջրի կառուցած և գործող համակարգերը հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկմանը: Սակայն առաջարկվող համակարգերը...

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 05.02.2019

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Ղազարյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Ցուցակագրված քաղաքացիների թիվը 25 –ն էր: Մարզպետին ներկայացրած դիմումներից 9-ը առնչվում էին աշխատանքի տեղավորման, 9-ը՝ սեփական կամ բազմաբնակարան շենքերի տանիքների կամ բնակարանային այլ խնդիրների կարգավորման նպատակով աջակցություն ստանալու, 3-ը՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման կամ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, 2 քաղաքացի առողջական խնդիրների, իսկ 2 քաղաքացի սոցիալ -տնտեսական բնույթի հրատապ խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասին ...

Գեղարքունիքի մարզպետ  Գնել Սանոսյանի ՝ 16.01. -31.01.2019թ աշխատանքային օրերի  ամփոփ պատկերը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ՝ 16.01. -31.01.2019թ աշխատանքային օրերի ամփոփ պատկերը 01.02.2019

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին, հավաստելով, որ մեկնարկած զորակոչն ընթանում է մշակված կանոնակարգին համապատասխան, առանց խոչընդոտների, միաժամանակ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը՝ մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային ...

Ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եղան  Գեղարքունիքի մարզպետարանում

Ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եղան Գեղարքունիքի մարզպետարանում 31.01.2019

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանն ընդունեց ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Գեղարքունիքի մարզում գործող կրթական հաստատությունների շենքային պայմաններին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն: Կազմակերպությունը, ինչպես ներկայացվեց, գործում է Փարիզում: Կազմակերպության կողմից նախաձեռնվում և ֆրանսիական տարբեր քաղաքների հայաշատ վայրերում անցկացվում են համերգներ, որից գոյացած հասույթը ուղղվում է հայկական կրթամշակութային ոլորտներում...

Գեղարքունիքի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց աշխատանքային առաջնահերթ նշանակության հարցեր

Գեղարքունիքի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց աշխատանքային առաջնահերթ նշանակության հարցեր 31.01.2019

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական բոլոր դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը ներկաներին իրազեկեց, որ վարչությունում արդեն ավարտվել են ֆինանսական հաշվարկները, որոնց արդյունքում բոլոր դպրոցներում տեղի են ունեցել ֆինանսական վերաբաշխումներ, եւ այն դպրոցները, որոնք ներկա դրությամբ ունեն մնացորդներ, կարող են վճարել աշխատավարձերը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը խոսեց «Մալբերի-2» համակարգին անցնելու հանձնարարականի կատարման ընթացքի, աշխատանքային կատարողական կարգապահության բարձարացման ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-16 19:19:41