Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

01.08.2019

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց դեսպանին մարզ այցելելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այն իր նպաստը կունենա հայ-ռուսական կապերի ամրապնդման , նոր համագործակցությունների ձևավորման և այլ հարցերում: Շնորհակալություն եմ հայտնում այն ծրագրերի համար, որոնք ՌԴ-ի կողմից իրականացվում են Գեղարքունիքի մարզի տարբեր ոլորտներում: Այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհաշինական այնքան ծրագրեր, որքան որ իրականացվել է 2017 թվականին՝ ամբողջ հանրապետությունում:Անելիքները շատ են մարզում, սակայն մենք ունենք շինարարական կազմակերպությունների պակաս, որը ցանկալի կլիներ, որ լրացվեր ռուսական շինարարական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդ նպատակով մեզանում մրցույթի ենթակա բոլոր ծրագրային փաթեթները կազմվել են նաև ռուսերեն լեզվով, որը, կարծում եմ, կհետաքրքրի ռուսական շինարարական կազմակերպություններին»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
«Մեր կապերը դարավոր են և պատմական թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ ԽՍՀՄ ժամանակներում ու նրանից հետո: Մենք անցել են ընդհանուր պատմական ճանապարհ և այսօր էլ շարունակում ենք պահպանել մեր բարեկամական և եղբայրական կապերը: Այժմ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի են, սակայն համագործակցությունը մեր երկրների վարչական միավորների միջև իր ողջ ուժով չի դրսևորվում: Մենք պետք է մտածենք այնպիսի համատեղ քայլերի մասին, որոնք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը նոր թափ կհաղորդեն: Նշեմ նաև, որ Գեղարքունիքի մարզը մեծ դեր է խաղում հայ-ռուսական հարաբերություններում»,- իր խոսքում նշեց ՌԴ դեսպանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց նաև Գեղարքունիքի մարզի որոշ քաղաքների և ՌԴ մի քանի քաղաքների հետ առկա համագործակցության մասին, առանձնացրեց այդ շրջանակներում մարզում իրականացվող որոշ ծրագրեր, մասնավորապես «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գործունեությունը Սոթքի ոսկու հանքում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ռուսական կողմի ֆինանսավորմամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս, որտեղ, ՄԱԿ-ի տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում ռուսական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է պանիրը գինու և կոնյակի մեջ հասունացնելու արտադրությանը: Դեսպանը եղավ նաև Նորատուսի խաչքարերում, այցելեց Հայրավանքի եկեղեցական համալիր՝ ծանոթանալով հայկական պատմամշակութային արժեքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44