Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական խաղերին Գեղարքունիքի մարզը ներկայացել է պատվիրակության 150 անդամներով

06.08.2019

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական խաղերին ներկայացել է նաեւ Գեղարքունիքի մարզի 150 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունն այսօր, օգոստոսի 6-ին կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը կկայանա ԱՀ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,պատվիրակության անդամներից 72-ը՝ մարզիկ, մարզիչներ են: Դրանցից Գավառի տարածաշրջանը ներկայացել է Գեղարքունիք գյուղի վոլեյբոլի, Սարուխան գյուղի հանդբոլի, Գավառ քաղաքի լողափնյա վոլեյբոլի եւ ֆուտզալի թիմերով ու 2 բազկամարտիկներով, Վարդենիսի տարածաշրջանը՝ 2 շախմատիստներով, 3 բազկամարտիկներով ու 1 թեթեւատլետով, Մարտունու տարածաշրջանը՝ Մարտունու մարզադպրոցի 3 բազկամարտիկներով ու Վարդենիկի շախմատի ակադեմիայի 6 շախմատիստներով, Սեւանի տարածաշրջանը՝ 3 սեղանի թենիսիստներով, Ճամբարակի տարածաշրջանը՝ 1 շախմատիստով ու 2 հրաձիգներով:
Օգոստոսի 6-ին արդեն պայքարի մեջ են մտել մեր շախմատիստները եւ վոլեյբոլիստները: «Պատվիրակության կազմում են մարզիկներ եւ մարզիչներ, համայնքների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Կձգտենք համահայկական խաղերից տուն վերադառնալ մրցանակներով, ինչ համար ունենք համապատասխան ներուժ»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07