Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքենիսում սուբվենցիոն ծրագրով գիշերային լուսավորվածությամբ է ապահովվել ողջ գյուղը

02.08.2019

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ ապահովվել է գիշերային լուսավորվածության ցանցով, ընդ որում՝ ամբողջությամբ ընդգրկելով բոլոր թաղամասերը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, գիշերային լուսավորվածության ցանցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, որի ընթացքում լույսերի միացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին: Լուսավորվածության ցանցը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից եւ ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Լուսավորվածության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ եւ 86 լուսատուներով՝ գյուղի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցներով մեկ: «Մաքենիսն իր ողջ պատմության ընթացքում նույնիսկ մեկ թաղամասում լուսավորվածություն չէր ունեցել, իսկ այժմ լուսավորված է ամբողջությամբ: Սա մեր բնակիչների համար հրաշքի նման մի բան է: Սուբվենցիոն երկրորդ ծրագիրը մեր համայնքում իրականացնելու ենք օգոստոսին, որի շրջանակներում ձեռնարկելու ենք գյուղի հանդիսությունների սրահի հիմնումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55