Նորություններ

Վարդաձորցի փոքրիկները վերջապես կհաճախեն մանկապարտեզ 19.02.2019
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզի շենքը: 80 սանի համար նախատեսված կառույցը գործելու է երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին խաղասենյակ, ննջարան, խոհանոց և սանհանգույց: Բացի այդ, գործելու է նաև ընդհանուր խոհանոց և սանհանգույց: Նորակառույցն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կահավորված եվրոպական չափանիշներին համապատասխան: Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին՝ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ և Վարդաձոր համայնքի համաֆինանսավորմամբ: Մի շարք աշխատանքներում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև վարդաձորցի գործարարները: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Նիգ Դավ Գրուպ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի ամբողջ շինմոնտաժային աշխատանքների համար ծախսվել է մոտ 169 միլիոն դրամ: Վարդաձորի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Արարողությանը մասնակցում էին.

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարները 18.02.2019
Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանին և նույն ծրագրի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչ Արեգ Սինանյանին: Հանդիպման հիմնական թեման մարզի զբոսաշրջության ոլորտում ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում»ծրագրի կողմից առաջ քաշված որոշակի նորարարական գաղափարների և ծրագրերի կյանքի կոչումն էր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը: Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որտեղ ընդգրկված է Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ՝ համայնքներ հետ միասին լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար...

Կարդիականացվի Մարտունի քաղաքի գրադարանը 15.02.2019
Փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության համահիմնադիր Էկա Հորստկային, ում հետ քննարկեց նույն կազմկերպության «Լուսե տանիք» նախագծի էսքիազային փուլի ներկայացման եւ իրականացման հետ կապված հարցեր: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը: Մարտունու համայնքապետարանի գործակցության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀԿ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային եռօրյա այց կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ 13.02.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «Ռոյալ Ֆռոնտ» (“Royal Front” LLC) ներդրումային ընկերության տնօրենի հրավերով փետրվարի 8- 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այց կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայում Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Դուբայի տնտեսական զարգացման դեպարտամենտի ներդրումների խթանման բաժնի տնօրեն Իբրահիմ Ահլիի (Ibrahim Ahli, Direcor of Investment Promotion Division Department of Economic Development in Dubai) , «ԱլԱվեալ ինվեսթմենթ գրուպի» բաժնետեր Կռուս Աֆիֆիի (Cyrus Afifi, Shareholder AlAwael Investment Group), Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի բիզնեսի զարգացման մենեջեր ...

Դրախտիկի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա 13.02.2019
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիայի բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը, Դրախտիկի միջնակարգ դպրոցի մանկավարժներ, աշակերտներ եւ ծնողներ: Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ինժեներական լաբորատորիայի գործունեության համար հատկացվել է 1 դասասենյակ, որը նորոգվել ու կահավորվել էՔաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Դրախտիկի դպրոցի աշակերտների ծնողների միջոցներով ու ջանքերով: «Ինժեներական ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Նորատուս համայնքում 06.02.2019
Փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Նորատուս համայնքում ծանոթացավ համայնքի մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների եւ բուժամբուլատորիայի աշխատանքներին, այցելեց գյուղմթերքների վերամշակման կիսակառույց շինության տարածք և համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է հիմնանորոգման ընթացքում: Մարզպետին ուղեկցում էր մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ինչպես տեղում ներկայացրեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, բարերար ու ձեռնարկատեր Ռադիկ Վանունցի միջոցներով նախաձեռնած կառույցը հավակնում է դառնալ գյուղմթերքների վերամշակման գործարան, որը կարող է ապահովել մինչեւ 300 աշխատատեղ: Շինարարությունը ժամանակավորապես կանգ է առել ֆինանսական անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով: «Կարծում եմ, որ սեփականատերը կարձագանքի մարզի գործարարների ...