Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեք ոսկե մեդալ բազկամարտի մրցումներում

08.08.2019

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում, օգոստոսի 7-ին ավարտվել են բազկամարտի մրցումները: Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները այս մարզաձևում գրանցել են լավ արդյունք, նվաճելով 3 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: «Բազկամարտ մարզաձևում վերին գետաշենցի Ազատ Սրապյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Վարդենիսցի Վարդան Խաչատրյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, իսկ աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Բազկամարտի կանանց պայքարում վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը ձախ ձեռքով նվաճել է բրոնզե, իսկ աջ ձեռքով արծաթե մեդալ»,- տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ Համահայկական 7-րդ ամառային խաղերը կշարունակվեն օգոստոսի 9-ից՝ Հայաստանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59