Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել են Գավառ համայնքի Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցման աշխատանքները

08.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովին ներկայացվեց Գավառ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 30-ի N Կ-686 գրության կողմից կատարողական ակտը՝ համայնքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագրի ավարտի վերաբերյալ: Օրակարգի հարցի հետ կապված Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագրի աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտվել են, ինչի վերաբերյալ կազմվել է կատարողական ակտ: Հաշվի առնելով ծրագրի պատվիրատուի կողմից ներկայացված կատարողական ակտը՝ հանձնաժողովը որոշեց հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագրի աշխատանքների ավարտը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36