Նորություններ

Մարտի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի տնօրեն Վահե Գուլանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի տարբեր տարածաշրջաններից Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ ուժերով քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում գտնվող պիլոտային ծրագիրը, որն առնչվում է Սևանա լճում արդյունագործական ձկնոսությունը իրավական դաշտ տեղափոխելուն: «Հաշվի առնելով, որ դուք զբաղվում եք ձկնորսությամբ, մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որպեսզի «Սևանի մասին» ՀՀ օրենքի ...

Հաստատվեց Թթուջուր գյուղի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագիրը 27.03.2019
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի կողմից հաստատվեց Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգման ծրագիրը: Ինչպես ներկայացրեց զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Պահանջվող մնացած ներդրումը կկատարի Ճամբարակի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի ապրիլի 1-ից եւ կավարտվեն 2019 թվականի մայիսի 15-ին: Ծրագրի իրականացման արդյունքում կբացվի ժամանակավոր 8 աշխատատեղ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ 27.03.2019
Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում։ Այս զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ: Աշխույժ թատերական կյանքով ավելի քան մեկ դար է, ինչ ապրում է նաեւ մեր մարզկենտրոն Գավառ քաղաքը, որի բեմում հանդես են եկել Հայաստանի գրեթե բոլոր ականավոր թատերական գործիչները: Իսկ առավել մեծ ձեռքբերումը Անկախ Հայաստանի պատմության մեջ եղավ Գավառի նորակառույց թատրոնի շենքի շահագործումը, որն այսօր մարզի մշակութային կյանքում ձեռք է բերել կարեւորագույն դերակատարություն՝ նոր էջ բացելով մեր երկրի թատերական արվեստի պատմության կերտման մեջ: Հարգելի գործընկերներ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական ձեռքբերումներ ու լեփ-լեցուն դահլիճներ։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 25.03.2019
Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում առանձին-առանձին քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների շուրջ իրականացված աշխատանքները, կրկին արձանագրվեցին այն հանձնարարականները, որոնք լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունեն: Այնուհետև Գնել Սանոսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի համայնքներից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ծրագրերին, նշելով, որ դրանց քանակական առումով մարզը հանրապետությունում առաջատարն է, ու պետք է անենք հնարավորը, որպեսզի ներկայացրած բոլոր ծրագրերը ֆինանսավորվեն և կյանքի կոչվեն: «Մարզի 46 համայնքներից ներկայացրել ենք 108 սուբվենցիոն ծրագիր, դեռևս 2-ն էլ քննարկման փուլում են: Քանի որ ծրագրային և ֆինասական ներդրումների առումով առաջինն ենք հանրապետությունում, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել համայնքների ղեկավարներին, մարզպետարանի զարգացման....

Լեռնահովիտ բնակավայրում կկառուցվի դպրոցական նոր շենք 25.03.2019
Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում: 40 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհերթ՝ առանց մարզադահլիճի, սանհանգույցների, կենտրոնացված ջեռուցման, անհրաժեշտ այլ պայմանների: Լեռնահովիտում նոր դպրոց կառուցելու խնդիրն այսօր փորձում են հոգալ ոչ միայն Գեղարքունիքի մարզպետարանը, այլ նաև ֆրանսիական « Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան, որի Հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանին մարտի 25-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Ռուզաննա Ստեփանյանը, ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան ծրագրել է բարեգործական համերգներից ու այլ հանգանակություններից հավաքագրված միջոցների հաշվին իր նպաստը բերել Լեռնահովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցմանը: « Մեր կազմակերպությունը ուզում է բավարար միջոցներ գտնել՝ Լեռնահովիտում դպրոցական 40 տեղանոց նոր շենք կառուցելու համար: Այդ նպատակով ...

Հայտնի դարձան «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլի հաղթողները 25.03.2019
Գեղարքունիքի մարզում ավարտվել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 98 աշակերտներ: Մարզային գնահատող հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ի հայտ է բերել այն երեք հաղթողներին, ովքեր մարզը կներկայացնեն «Ընթերցման օլիմպիադա-2019» հանրապետական ստուգատեսում: Ըստ արդյունքների՝ առաջին տեղը գրավել է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Նինա Գալստյանը, երկրորդ տեղը՝ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Զաքարյանը, երրորդ տեղը՝ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ամիրխանյանը: