Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ապրիլյան հերոսամարտի զոհերի

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ապրիլյան հերոսամարտի զոհերի 02.04.2019

Ապրիլի 2-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում զոհված հայ քաջորդիների: Հոգեհանգստյան կարգը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի: Մամավառությանը եւ հոգեհանգստյան կարգին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցներ, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ ...

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրը 02.04.2019

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանին: Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել կազմակերպության կողմից նախատեսված « Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի բովանդակությունը և ծրագիրը մարզում իրականացնելու նպատակով ստորագրել համագործակցության հուշագիր: Ինչպես ներկայացրեց ՀԿ-ի նախագահը, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ և նպատակ ունի նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանմանը և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ...

«Մանկապատանեկան գրքի շաբաթը» մեկնարկեց Գեղարքունիքի մարզից

«Մանկապատանեկան գրքի շաբաթը» մեկնարկեց Գեղարքունիքի մարզից 01.04.2019

«Մանկապատանեկան գրքի շաբաթը» հանրապետությունում մեկնարկեց ապրիլի 1-ից, Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցից : Շաբաթվա բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ ու մանկագիրներ, Դդմաշեն համայնքի ղեկավարը, ուսուցիչներ եւ աշակերտներ: «Մեծ պատիվ է մեզ համար, որ«Մանկապատանեկան գրքի շաբաթը» սկսվում է մեր համայնքից, որտեղ տարբեր ժամանակներում հյուրընկալվել են հայ անվանի գրողներ ու մտավորականներ: Հուսով եմ, որ այս նշանավոր օրն էլ կտպավորվի մեր աշակերտների հիշողության մեջ, քանի որ նրանք այս ձեռնարկի շնորհիվ հնարավորություն ունեցան կենդանի շփում հաստատելու ժամանակակից հայ գրողների հետ»,-բացման խոսքում նշեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը: Այնուհետ հանդիսության մասնակիցներին օրվա առիթով շնորհավորեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: «Ինչու մենք որոշեցինք «Մանկապատանեկան գրքի շաբաթվա» մեկնարկը տալ Դդմաշենից...

Գեղարքունիքում չինական կազմակերպությունը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի արտադրության կազմակերպմամբ

Գեղարքունիքում չինական կազմակերպությունը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի արտադրության կազմակերպմամբ 01.04.2019

Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց չինական «Չանջո դե լայթ ֆոտովոլտեք թեքնոլոջի կոմպանի լիմիթիդ» ընկերության տնօրեն Ֆու Չանին եւ նույն կազմակերպության ներկայացուցիչ Խուան Պաուսյային: Հանդիպման սկզբում չինական ընկերության տնօրենը ներկայացրեց իրենց այցի նպատակներն ու հետագա ծրագրերը: «Այս անգամ Հայաստան ենք եկել քամու էներգիայի ստացման ուղղությամբ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք արդեն ուսումնասիրել ենք այն երկու քարտեզները, որոնցում ընդգրկված տարածքներում հնարավոր է տեղադրել կայաններ, եւ դրանց հիման վրա էլ ուզում ենք աշխատել: Սակայն այդ քարտեզներից պետք է ընտրենք միայն մեկը, որն ավելի մոտիկ կլինի էլեկտրահաղորդման գծերին, կգտնվի բարձր լարման ենթակայաններից 3 կմ հեռավորության վրա: Մեր նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում հիմնել քամու էներգիայի արտադրություն, որի հզորությունը պետք է հասցնենք մինչեւ 100 մեգավատի: Դրա համար կպահանջվի կառուցել 30 հողմակայան...

 Մարզում կիրականացվեն ակնային հետազոտություններ

Մարզում կիրականացվեն ակնային հետազոտություններ 29.03.2019

Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին և նույն հիմնադրամի շրջանակներում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ և ԱՍԱ վարչությունների պետերը, մարզի բոլոր տարածաշրջանների ակնաբույժները, դպրոցների տնօրեններ: Բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ներկայացմամբ՝ համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հուլիս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հերթական անգամ նախատեսում է իրականացնել ակնային հետազոտություններ և բուժում: Ըստ ներկայացվող ծրագրի՝ ՀԱՆ-ը մարզի բնակչության համար նախատեսում է աչքի շարժական ...

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց Գավառի թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց Գավառի թատրոնի դերասաններին 28.03.2019

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին եւ Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ եւ թատերասերներ, շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում հետագա հաջողություններ: Անգնահատելի ձեռքբերում է այն, որ մենք Թատրոնի միջազգային օրը համատեղ դիմավորում ենք այս շքեղ կառույցում, որը դարձել է մարզի մշակութային կյանքի հիմնական առանցքներից մեկը: Ես համոզված եմ, որ ամեն տարվա այս օրը թատրոնը կնշի նոր բեմականացումներով ու թատերասերներով լի դահլիճում: Պահպանեք ու զարգացնենք թատերական արվեստի նվաճումները: Տպավորված եմ այսօրվա ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 16:44:56