Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 09.01.2023
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրի 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։ Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեցի՝ շարունակել նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում, շեշտելով, որ շատ կարեւոր է աշխատանքային թափի եւ ձեռք բերված արդյունքների պահպանումը եւ զարգացումը, եւ որ այս ցուցանիշները մեզ կայուն հիմք են տալիս՝ իրագործելու սոցիալ-տնտեսասկան եւ կենսական նշանակության բազմաբովանդակ ծրագրերը...

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2023 թվականի ձմեռային զորակոչը 09.01.2023
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։ Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք ամենաբարձր ու պատվավոր կոչմանը՝ Հայոց բանակի զինվորի կոչմանը։ Դուք գնում եք պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, այն հայրենիքի, որի ներկան ու ապագան հիմա արդեն ձեր ձեռքերում է, այն հայրենիքի, որի պաշտպանության համար սրբացել են հազարավոր քաջորդիներ,․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 04.01.2023
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն։ Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը և Ջանիկ Բազեյանը։ Քաղաքացիները դիմեցին աշխատանքային, բնակարանային, սոցիալական խնդիրների կարգավորմանն ուղղված տարբեր թեմաներով։ Ներկայացված խնդիրների վերաբերյալ վերջիններս ներկայացրին նաև դիմումներ, որոնք կքննարկվեն Գեղարքունիքի մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում կպատասխանվեն։

2022 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա 03.01.2023
2022 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա, որից 94-ը տղա, 76-ը՝ աղջիկ: 170 երեխաներից 25-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 112-ը՝ Մարտունու ծննդատանը, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում դեկտեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Սիրելի հայրենակիցներ Քիչ անց մենք կբաժանվենք 2022 թվականից, որը մեր մարզի համար դարձավ կարեւոր ու էական ձեռքբերումների, միաժամանակ` թշնամական ագրեսիային դիմակայելու եւ հայրենի հողի խաղաղությունը մաքառման գնով պաշտպանելու տարի։ Տարին արգասաբեր եղավ կապիտալ շինարարության ոլորտում, որտեղ ներդրումները կազմեցին շուրջ 17 միլիարդ դրամ։ Պետական հոգածության շնորհիվ շարունակվեցին Մարտունու բժշկական կենտրոնի, Գեղհովիտի թիվ 2 , Ներքին Գետաշենի թիվ 1, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Լեռնահովիտի հիմնական դպրոցների նոր շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի ընթացքում կառուցվեց 48530 գծամետր խմելու ջրագիծ, 24700 գծամետր ոռոգման ցանց, 107750 գծամետր լուսավորության ցանց եւ 15100 գծամետր գազատար։․․․

Տեղեկացում 29.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ծրագրից կարող են օգտվել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարում են գործարքներ։ Վերջիններիս տրամադրվում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։ Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և Ակբա բանկը։


