Նորություններ

գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացողների թիվը 14-ն է, որից 4 շահառու դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 2 շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, 3 շահառու՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», 2 շահառու՝ ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության և 1-ական շահառուներ՝ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրերից օգտվելու նպատակով։

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Նավոյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ողջունեց հանձնաժողովի անդամներին, հերթական հանդիպումը կազմակերպելու համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումները հարկավոր է ավելի հաճախակի դարձնել, դրանով նպաստելով մարզում համավարակի դեմ պատվաստումների մարզային ցուցանիշի բարձրացմանը։ Հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկեցին համավարակի դեմ պատվաստումների ուղղությամբ մարզի համայնքներում, բնակավայրերում ․․․

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և ՄԱԿ-ի ՄԱԶԾ «Սոցիալ-տնտեսական» ծրագրի ղեկավար Աննա Գյուրջյանին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները խոսեցին իրենց համակարգման ոլորտներով մարզի սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ներդրվող և արդեն իրականացվող տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մասին։ Անդրադառնալով «Սոցիալ-տնտեսական» զարգացման ծրագրի բաղադրիչներին՝ Աննա Գյուրջյանը ներկայացրեց տեղահանվածներին և հյուրընկալողներին աջակցություն ցուցաբերելու բաղադրիչը, որը ենթադրում է նաև բազմաշունչ ընտանիքներին շարժական տնակներով ապահովելու գործընթացը։ Խոսվեց նաև սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում ծրագրի մաս հանդիսացող լուսավորության ցանցի անցկացման, գործազուրկներին և դասընթացավարներին եռամսյա վճարովի դասընթացների մասնակցության,․․․

Տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է 25.04.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի գազաֆիկացման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, այժմ գտնվում են ընթացքի մեջ։ Ծրագրի պայմանագրային արժեքը 92 միլիոն 973 հազար դրամ է, որից 58 միլիոն 851 հազար 946 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 34 միլիոն 121 հազար 113 դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանի ներդրումը։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 95 տոկոսով։ Եթե մինչև ծրագրի մեկնարկը Սոթքում բնական գազից օգտվում էին 5 տնտեսություն, ապա ծրագրի ավարտի արդյունքում այստեղ բաժանորդների թիվը կավելանա ևս 200-ով։

Սևան խոշորացված համայնքից պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացող շահառուների թիվը 27 է, որից 17-ը դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 1-ական շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության, 3 շահառու՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցություն», 3 շահառու՝ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման և 2 շահառու՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով։ Սույն ծրագրերը Սևանի շահառուների կողմից ընտրվել են՝ գյուղատնտեսական տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումից օգտվելու, այգեգործության զարգացման, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության,․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 25.04.2022
Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությունը քննության առավ ապրիլի 18-ին մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ընդլայնված քննարկում ծավալվեց 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Մազպետարանի պատասխանատու աշխատակիցները և ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ տրված հանձնարարականի, զեկուցեցին կատարված աշխատանքների մասին, մարզպետի հետ քննարկեցին առաջիկա անելիքները և ստացան լրացուցիչ հանձնարարականներ։ «Համապետական շաբաթօրյակի աշխատանքները պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով, բոլոր կառույցները պետք է աշխատեն համագործակցված կարգով՝ նախապես ունենալով աշխատանքային հստակ ծրագիր, մաքրման ենթակա քարտեզագրված տարածքների սխեմաներ։ Պետք է բացառել դպրոցահասակ երեխաների ներգրավումը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության․․․