Նորություններ

Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ 04.09.2023
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները: Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի,...
Սիրելի հայրենակիցներ,փրկարարները տոկուն, անձնուրաց, անսասան կամքի տեր մարդիկ են, ովքեր օրվա բոլոր ժամերին արագ ու անտրտունջ արձագանքում են աղետների ժամանակ ստացված բոլոր կանչերին՝ չափազանց բարդ իրավիճակներում պայքարելով մարդկային կյանքերի համար, պաշտպանելով պետության կամ քաղաքացիների ունեցվածքը, աչքի ընկնելով խիզախությամբ ու անձնազոհությամբ։ Մեր փրկարարներն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում վտանգի մեջ հայտնված բազմաթիվ մարդկանց են փրկել, կանխել կամ մեղմել անքանակ աղետների հետևանքները՝ ոչնչացումից փրկելով նաև շենք-շինությունները, նյութական այլ արժեքներ։ Նրանք հանրության կողքին են բոլոր տագնապալի իրավիճակներում, ու նրանց ներկայությունը ուժ ու ոգևորություն է հաղորդում կյանքի դժվարին իրավիճակների մեջ հայտնվածներին։ Եվ այս բացառիկ ծառայության դիմաց չկա ավելի համարժեք գնահատական, փոխհատուցում, քան մեծարանքի ու երախտագիտության այն խոսքերն են, որոնք ուղղված են մեր փրկարարների հայրենապաշտպան ու մարդասիրական առաքելությանը։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։ Քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։ 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հասնում է 106,4 տոկոսի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ ավել է 34,1 տոկոսով։ Մարզում հաշվառվել է 1481 տնտեսվարող, որոնց հետ կնքվել են աղբահանության պայմանագրեր։ Պայմանագրեր կկնքվեն նաև Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձկնորսների հետ։ Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Ծակքար, Լճափ, Դպրաբակ բնակավայրերի ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները։ Նախապատրաստական փուլում է գտնվում Վարդենիս-Վերին Շորժա համայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2023
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Սիրելի՛ դպրոցականներ, ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի կերտման գործում: Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն․․․

Օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 173 երեխա 01.09.2023
2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 173 երեխա, որից 88-ը տղա, 85-ը՝ աղջիկ: 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 27-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 19 միլիոն 627.5 հազար դրամ է հատկացրել Մարտունի համայնքի կարիքների համար 31.08.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի հերթական նիստում որոշում է կայացվել 19 միլիոն 627.5 հազար դրամ հատկացնել Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։


