Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 24.10.2022
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քնարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Գեղարքունիքի մարզպետը նախ կարևորեց Վարդենիսի հիվանդանոցի շենքի ջեռուցման կազմակերպման հարցը, անդրադարձավ հիվանդանոցի շենքի մասնակի վերանորոգման խնդիրներին, խոսեց մարզի դպրոցների ջեռուցման սեզոնի պատրաստվածության և առկա խնդիրների, մարզում շչակների կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով շահագրգիռ կառույցների հետ քննարկում կազմակերպելու, մարզում իրականացվող շինարարական ծրագրերի թերությունները ժամանակին հայտնաբերելու և տեղում շտկելու մասին, տվեց համապատասխան հանձնարարականներ։...
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին 21.10.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հոկտեմբերի 21-ին ընդունեցի ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։ Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։․․․
Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում մարզի նախակրթարան ունեցող հանրակրթական դպրոցների մանկապարտեզների տնօրենները իրազեկվեցին ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված նոր փոփոխությունների մասին, որոնք ներկայացրին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար, Ռաիսա Գալստյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ նույն համալսարանի նախադպրոցական դաստիարակչության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Սվետա Մարությանը։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Բանախոսները խոսեցին հանրակրթության ոլորտում առկա բարեփոխումների, օրենսդրական նոր փոփոխությունների, մանկավարժահոգեբանական ծառայության ներդրման, վերահսկողության մեխանիզմների եւ գործառույթների սահմանման, նախադպրոցական այլընտրանքային ծրագրերի ներդրման, անհատական ուսուցման եւ զարգացման պլանի, կրթական․․․
Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022 թվականի մայիս ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ երկու հազար պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մայիսի 6-23-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին: Հոկտեմբերի 19-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել դպոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1, Ճամբարակի թիվ 1, Վարդենիսի թիվ 4, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:․․․
ՀՀ կառավարությունը 145 991,9 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար 20.10.2022
կայացվել 145 991,9 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար։ 8 337,8 դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների նորով փոխարինման, 7 504,2 դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 187,7 դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման և 2-րդ հարկի դռների և պատուհանների փոխարինման, 24 288,4 դրամ՝ Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխման, Կարապետյան, Հերացի, Գետափնյա 1, Գ. Նժդեհ և Կամոյի փողոցի լուսավորության նոր համակարգի կառուցման, 402,9 դրամ՝ Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 9 262,4 դրամ՝...
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները 20.10.2022
Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները՝ Սոթք բնակավայրի ֆերմերային տնտեսություններից մեկում։ Տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ եւ բանվորական ուժ, եւ խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաեւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք ավարտի կհասցվեն առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում։ Տնտեսության ղեկավարը միաժամանակ մարզպետին ներկայացրեց կարտոֆիլի պահեստներում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով խափանված էներգամատակարարման վերականգնման հետ կապված խնդիրը եւ աջակցություն խնդրեց աշնանացանի համար սերմացուների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերում։․․․