Նորություններ
Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 15-ին Գեղարքունքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։ Հանդիպում-քննարկումներին մասնակցել են․․․
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ իրականացնում է«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը Հայաստանի մարզերում։ Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնված նմուշներ։ Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 25-ին ցուցադրություն կկազմակերպվի Վարդենիսի Մ․ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի, սեպտեմբերի 26-ին Մարտունու մշակույթի պալատի, սեպտեմբերի 27-ին՝ Սևանի Ս․ Զաքարանի անվան մշակույթի պալատի և սեպտեմբերի 28-ին Գավառի՝ Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում։ Բոլոր ցուցադրություններն անվճար են և մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

ՀՀ կառավարությունը 112 միլիոն 813 հազար դրամ հատկացրեց Ակունքի մարզադահլիճի վերակառուցման համար 14.09.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 112 միլիոն 813 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար։

Սևան քաղաքում անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսով հանրային իրազեկման արշավ 14.09.2023
Երեխաների և մեծահասակների մոտ առողջ ապրելակերպին ուղղված իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսով հանրային իրազեկման արշավ։ Արշավին մասնակցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը, առողջապահության նախարարության, Սևանի համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչներ,կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։ Արշավին թեմատիկ պաստառներով ․․․

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի իրազեկում 13.09.2023
Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշման՝ մարզպետի աշխատակազմում ստղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները Սևան համայնքում հանդիպել են շահագրգիռ գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների առանձին գյուղացիների ու տնտեսավարողների հետ, ովքեր զբաղվում են անասնապահությամբ: Տնտեսվարողներին ներկայացվել է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի իրագործման ձևերի ու հնարավորությունների մասին, ցուցաբերվել աջակցություն՝ այդ ծրագրից օգտվելու կարգի վերաբերյալ: Սևան համայնքում հանդիպմանը մասնակցել են 39 տնտեսավարողներ, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի համապատասխան մասնագետներ և այլ շահագրգիռ անձինք: Համայնքների ղեկավարների հետ քննարկվել է նաև ՀՀ կառավարության հանձնարարականը՝ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի շրջանակներում ․․․
Սեպտեմբերի 12-ին Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, ԿԱ. ԷՍ 19 հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Անմահության հետքերով» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը և հուշ-ցերեկույթը: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը, Անդրանիկի ծնողներն ու հարազատները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, համայնքների բնակիչներ, հյուրեր․․․


