Նորություններ

Գավառի ավագ դպրոցի բասկետբոլի թիմը գրավել է երրորդ տեղը 03.11.2023
2023 թվականի հոկտեմբերի 18-ին` Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել է բասկետբոլի մրցաշար, որին մարզը ներկայացրել է Գավառի ավագ դպրոցի տղաների թիմը: Թիմի կազմում հանդես են եկել 10 մարզիկներ, մարզիչ՝ Վահան Սարգսյան: Միջմարզային մրցումներում մարզն ընդգրկվել է 2-րդ ենթախմբում, որտեղ հանդես են եկել նաև Կոտայքի և Տավուշի մարզերի ուժեղագույն թիմերը: Մրցումներն անցկացվել են բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն` 4 խաղափուլով` յուրաքանչյուր խաղափուլը 8 րոպե տևողությամբ: Տղաների մրցապայքարում Գավառի ավագ դպրոցի թիմը գրավել է առաջին տեղը և իրավունք ստացել մասնակցելու մրցումների եզրափակիչ փուլին:․․․

Գեղարքունիքի մարզի արտադրող և արտահանող ընկերությունները կօգտվեն արտահանման ապահովագրությունից 03.11.2023
Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ղեկավարները, առանց ռիսկերի ծրագրի շրջանակներում, հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի խոշոր և մրցունակ արտադրողների և արտահանողների հետ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Հանդիպման նպատակն էր մարզի արտադրողներին և արտահանողներին իրազեկել, թե ինչպես կարելի է օգտվել պետության աջակցությամբ իրականացվող արտահանման ապահովագրության ծրագրից։ Բանախոսները ներկայացրին ապահովագրության երեք գործիքները , որոնք կարող են նպաստել արտահանման ապահովագրության գործընթացի ավելի ապահով և հուսալի իրականացմանը։․․․

Հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա 02.11.2023
2023 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 207 երեխա, որից 121-ը տղա, 86-ը՝ աղջիկ: 207 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 120-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 42,000․0 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 96 դպրոցների համար 02.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել 42,000․0 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ մարզի թվով 96 հանրակրթական դպրոցները գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին 31.10.2023
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի Օտարերկրյա գյուղատնտեսական ծառայության միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չաուդրիին, գյուղատնտեսության ավագ մասնագետ (Դեմնա Ձիրկվաձեն, ԱՄՆ Կանզասի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալեն Ֆիթերսթոունը, Անտոնիա Բրոյակային և Ալեքսան Շանոյանը, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը։․․․ ։․․․



