Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակի ստեղծման տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է բաց դռների օր

27.01.2024


ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզային ենթակայությամբ գործող Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական և Ճամբարակի առողջության կենտրոններում կազմակերպվել և անցկացվել է բաց դռների օր՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ։
Բաց դռների ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են պատերազմի մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները, և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։
Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները՝ տարբեր հիվանդությունների գծով։
Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բաժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 240 քաղաքացու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03