Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

29.01.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են 11 և 13-րդ փողոցները, կառուցվել խմելու ջրատարի արտաքին ցանց։
Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 102 միլիոն 301 հազար դրամ, որից 62 միլիոն 210 հազար 700 դրամը ՀՀ կառավարության, 40 միլիոն 90 հազար 300 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։
Կարճաղբյուրի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել Կարճաղբյուրի 11 և 13-րդ փողոցները՝ շուրջ 900 մետր երկարությամբ և 2400 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի հասցվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից արդեն օգտվում են Կարճաղբյուրի բոլոր տնտեսությունները։
Կարճաղբյուրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն 301 հազար դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրով նախատեսվել է 3872 մետր երկարության ջրատարի կառուցում՝ պոլիէթիլենային խողովակներով, ինչպես նաև՝ 1 աղբյուրակապի հիմնանորոգում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Կարճաղբյուրում արդեն ապահովված է շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարում։
Ծրագրի շահառու են հանդիսանում բնակավայրի բոլոր տնտեսությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44