Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ

28.01.2024

Սիրելի հայրենակիցներ,
Արդեն 32 տարի շարունակ Հայոց բանակը գտնվում է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման դիրքերում, անկախ պետականության կերտման ու զարգացման ակունքներում։
Իր կայացման առաջին օրվանից մեր բանակն անցավ մեզ պարտադրված գոյամարտերի ու դժվարին փորձությունների միջով՝ կերտելով փառքի ու հաղթանակների հերոսական էջեր և կրելով թանկագին, ծանր կորուստներ։ Այդ հաղթանակների ու զոհաբերությունների շնորհիվ է միայն կանգուն մնացել Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր շարունակում է պայքարը մեր ժողովրդի խաղաղ գոյակցության ու բարօր կյանքի, համահայկական իղձերի ու նպատակների իրականացման համար։
Այսօր էլ առաջնագծում անսասան կանգնած են Հայոց բանակի սպաներն ու զինվորները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության խաղաղությունն ու անվտանգությունը, նրա բնականոն զարգացումը։
Փա՛ռք հայրենիքի ազատության համար ընկած հայորդիներին, Հայոց բանակի կերտման ու հաղթանակների մեջ ավանդ ներդրած ու մեր կողքին ապրող քաջերին։
Չի մոռացվի ոչ մի հերոսական անուն, ոչ մի սխրանք, ու հայ սերունդներն իրենց սրտերում վառ կպահեն մեր անձնուրաց մարտիկների թողած գործերը, կկերտեն այն հզոր ու անվտանգ հայրենիքը, որը երազում էին մեր սրբացած հերոսները։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղ ու շեն հայրենիք, անձնական երջանկություն, աշխատանքային հաջողություններ, Հայոց բանակի սպաներին ու զինվորներին՝ անսասան կամք ու կորով և անվտանգ ծառայություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44