Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 14.11.2023
Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան: Անդրադարձ է կատարվել մյուս մարզերում ևս միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքներին։ Հաջորդիվ նախարարը մարզպետներին է ներկայացրել սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված վերջին փոփոխությունները և հանձնարարել հասցեական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս առաջիկա սուբվենցիոն հայտերը ներկայացվեն ըստ փոփոխված առաջնահերթությունների։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 13.11.2023
Նոյեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։ Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։ ․․․
2023 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցականներ: Ներդպրոցական և համայնքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային և հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը: ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձևավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում 4-րդ դասարանցիներին ներկայացրել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիներին՝ ․․․
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 27-ամյակի առթիվ: Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին: ՀՀ Սահմանադրությունն ու նրանից բխող օրենսդրական դաշտը լայն իրավական հնարավորություն են ընձեռում համայնքային խնդիրների լուծման համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ խնդիրների անմիջական հասցեատերն ու պատասխանատուն են` իրենց գործունեությամբ մասնակցելով պետության վարկանիշի ձևավորմանը։ Յուրաքանչյուր համայնք միասնական պետության կարևորագույն օղակն է,․․․

Քաղաքացիների հերթական ընդունելություն 08.11.2023
Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության ներկայացած 31 քաղաքացիներից 16-ը դիմեցին սոցիակալան աջակցություն ստանալու, 5-ը՝ աշխատանքային, 4-ը՝ անձնական, 2-ը՝ բուժման, 4-ը՝ սեփականության իրավունքի վերականգնման, վառելափայտ կամ շինանյութ ձեռք բերելու խնդրանքով։ Դիմողներից 3 հոգի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք էին, ովքեր աշխատանքի տեղավորվելու կամ անասնապահությամբ զբաղվելու ցանկություն հայտնեցին։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհավորեց ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշեց. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի:․․․


