Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապամոնտաժվում են Գեղարքունիքի մարզի անօրինական տեղադրված գովազդային վահանակները

Ապամոնտաժվում են Գեղարքունիքի մարզի անօրինական տեղադրված գովազդային վահանակները 12.07.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ 2023 թվականի մայիս ամսի ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից գույքագրվել են համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային վահանակները։ Տրված հանձնարարականի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համայնքապետարանները պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն օրինականացնելու ուղղությամբ։ Հունիսի 1-ից հետո, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նոր հանձնարարությամբ, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրինականացման չդիմած գովազդային վահանակների ցանկը ներկայացնել մարզպետի աշխատակազմ։ Այժմ աշխատանքներ են ընթանում համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին ապօրինի տեղադրված գովազդային վահանակները և ցուցանակները ապամոնտաժելու ուղղությամբ։․․․

Հուլիսի առաջին օրերից մեկնարկել և ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Հուլիսի առաջին օրերից մեկնարկել և ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները 12.07.2023

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն 262 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով և շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերեսով նոր ասֆալտբետոնյա շերտի տեղադրում, որոշ հատվածներում՝ փոսային նորոգման և հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքների իրականացում։ Նախատեսվում է նաև բետոնյա կարճասյուների տեղադրում և գծանշում։ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թվականի սեպտեմբերին։

Արդիականացվել է Սևանի թերակղզու հիդրոօդերևութաբանական կայանը

Արդիականացվել է Սևանի թերակղզու հիդրոօդերևութաբանական կայանը 11.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչություններ և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ այցելեցին Սևանի թերակզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացան տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։ Այցի նպատակն էր՝ ներկայացնել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքները։ Ինչպես տեղում ներկայացրեց ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ» տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագիրը բարելավել է եղանակի կանխատեսման և հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի ազգային ծառայությունը՝․․․

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության պարեկային ծառայության կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության պարեկային ծառայության կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն 11.07.2023

Հուլիսի 16-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն` ապահովելով քաղաքացիների անվտանգ հանգիստը։ Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները կպահպանեն հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։ Գեղարքունիքի ՄՓՎ և ստորաբաժանումների կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն` Սևանա լճի ափամերձ տարածքներում և մարզի ավտոճանապարհահատվածներում: ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը ողջ անձնակազմով ծառայություն է իրականացնելու 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային լողափերում, իսկ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմը`Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում:․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 11.07.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության, խմելու ջրատարի ներքին և արտաքին ցանցեր։ Ջիլի արտաքին լուսավորության ցանցը կառուցվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթի շրջանակներում, 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբեր ամսին և ավարտվել 2023 թվականի ապրիլ ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ջիլի 2 փողոցներում կառուցվել է շուրջ 970 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ ․․․

Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» 13-րդ մրցույթ-փառատոնը

Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» 13-րդ մրցույթ-փառատոնը 10.07.2023

Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային 1 մրցույթ-փառատոնը, որը կայանում է 13-րդ տարին անընդմեջ։ Այս տարի այն մեկնարկել էր մայիս ամսին՝ տեղերում անցկացված տարածքային փուլերով։ Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների բնակավայրերը ներկայացնող 72 դպրոցական: Երեխաները բարբառով ներկայացրեցին իրենց համայնքի և ընտանիքի հետ կապված իրապատում զրույցներ, պատմություններ, ինչպես նաև հեքիաթներ՝ մինչև 3-5 րոպե տևողությամբ։ Ժյուրիի նախագահն էր ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։ Ժյուրիի որոշմամբ մրցույթ-փառատոնի «Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Գանձակի N 2 միջնակարգ դպրոցի և Դպրաբակի միջնակարգ դպրոցի խմբերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58