Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի կրտսեր հանդիսատեսի հյուրն այս անգամ Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասաններն էին

10.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում մեկնարկած թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 10-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն հյուրընկալեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասաններին, գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Բաբայան։ Նրանց կատարմամբ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից այս անգամ, տիկնիկային ներկայացումը դիտելու համար, հրավիրվել էին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների նախադպրոցական հիմնարկների և նախակրթարանների սաները և նրանց ուղեկցող դաստիարակները։
Փոքրիկ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ տիկնիկային ներկայացումից, իսկ մեծահասակները իրենց երախտագիտությունը փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նման հետաքրքիր նախաձեռնություն ցուցաբերելու և դրանով փոքրիկ հանդիսատեսի օրը տոն դարձնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38