Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հյուրընկալեց Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի իններորդ դասարանի աշակերտներին

10.04.2024

Կարեն Սարգսյանը, ողջունելով աշակերտներին, տնօրենին և հանդիպմանը ներկա գտնվող մանկավարժներին, տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող <<300 դպրոց և 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակներում հիմքից կկառուցվի նաև Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի նոր շենքը, որը միաժամանակ կկահավորվի և կվերազինվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
Այնուհետ մտերմիկ զրույց և հարցուպատասխան ծավալվեց Գեղարքունիքի մարզպետի և աշակերտների միջև։ Վերջիններս, Կարեն Սարգսյանի հետաքրքրասիրությանն ի պատասխան, ներկայացրին իրենց մասնագիտական կողմնորոշումները, նշելով, որ արդեն հաստատակամ են իրավաբան, բժիշկ, մանկավարժ, ծրագրավորող, տնտեսագետ ու այլ մասնագետներ դառնալու իրենց որոշման մեջ։
Ի պատասխան դպրոցականներին հետաքրքրող հարցերի` Կարեն Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի գործառույթները, մարզպետի աշխատակազմի կառուցվածքը, մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ աշխատող հիմնարկների գործունեությունը, համագործակցությունը գործադիր և օրենսդիր մարմինների հետ։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանի հրավերով դպրոցականները եղան մարզպետի աշխատասենյակում, կիսվեցին իրենց տպավորություններով:
Կարեն Սարգսյանը հաջողություններ մաղթեց աշակերտներին ուսման մեջ և իրենց հետագա նպատակներում։
Մարզպետի հետ հանդիպումից հետո դպրոցականները ճանաչողական այցով եղան նաև Գավառի Հ. Բունիաթյանի անվան պատկերասրահում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38