Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ավարտվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

11.04.2024

2024 թվականի ապրիլի 3-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկած «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումներին մասնակցեցին 68 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված էին 2 տղա և 2 աղջիկ:
Մրցումները անցկացվեցին 2 տարիքային խմբերով:
Առաջին տարիքային խումբը ներկայացնում էին 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Այս փուլում 1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 17-18-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին:
Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք ստացան Սարուխանի N 2 միջնակարգ, Գավառի N1 և N4 հիմնական դպրոցների թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ Սարուխանի N 2, Կարմիրգյուղի N1 միջնակարգ և Գավառի ավագ դպրոցների թիմերը:
Սևան համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներին կմասնակցեն Սևանի N 4, Սևանի N 3 հիմնական և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբի մրցումներին՝ Սևանի ավագ, Լճաշենի և Դդմաշենի ավագ դպրոցների թիմերը:
Մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներում Մարտունի համայնքը կներկայացնեն Մարտունու N 1, N 2 հիմնական, Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Ծովինարի, Վերին Գետաշենի N 1 և Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը:
Այս փուլի 1-ին տարիքային խմբում Ճամբարակ համայնքից հանդես կգան Ծափաթաղի, Աղբերքի և Ճամբարակի N 4 միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Թթուջրի, Վահանի միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը:
Վարդենիս համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբում հանդես կգան Շատջրեքի, Վանևանի միջնակարգ և Վարդենիսի N 2 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Վանևանի, Կարճաղբյուրի և Շատջրեքի միջնակարգ դպրոցների թիմերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38