Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ Է 2420 ՔԱՂԱՔԱՑԻ,ՈՐՈՆԻՑ 558-Ը ՈՒՂԵԳՐՎԵԼ Է ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ 25.10.2011
Ինչպես ՙՙ Արմենպրեսնՙՙ է տեղեկացնում հոկտեմբերի 17-22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու եւԳավառի տարածաշրջաններում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության եւ ՙԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի՚ նախաձեռնությամբ առողջապահական ՙԲաց դռների օրեր՚ են կազմակերպվել առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Ըստ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Արայիկ Կեսոյանի՝ Ճամբարակի տարածքում անվճար հետազոտվել է 505, Վարդենիքի տարածքում՝ 304, Մարտունու տարածքում 1022, Գավառի տարածքում՝ 589 առողջական խնդիրներ ունեցող քաղաքացի: Բուժհետազոտությունն անցկացրել են ՙԷրեբունի՚ ԲԿ 17 բարձրակարգ բժիշկներ՝ 13 մասնագիտությունների գծով: Հետազոտված 2420 քաղաքացիների մի մասը ...

ԱՆՆԱՅԻ ԶՂՋՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՊԵՏՔ ՉԷ 21.10.2011
ՙՙԺողովուրդՙՙ օրաթերթը շարունակում է պտտվել իր հյուսած սարդոստայնում: Հերթական անգամ հոկտեմբերի 20-ին նա ընթերցողների դատին է ներկայացրել ,, Ստիպում են ներողություն խնդրել մարզպետիցՙՙ հոդվածը,որը շարունակությունն է այս տարվա հոկտեմբերի 7-ի, 11-ի, 13-ի, 19-ի այն բամբասանքների, որտեղ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ,,մեղադրվում էՙՙ իր վարորդի միջոցով կաշառք վերցնելու մեջ: Այս նյութերի գլխավոր գործող անձը՝ Ճամբարակի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը, ով ...

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ 20.10.2011
Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների 59 աշխատակիցներ հոկտեմբերի 3-5-ը և 10-12-ը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Տավուշի մարզի սողանքային գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներին: Փրկարարական խմբից առավել աչքի ընկած 10 աշխատակիցների այսօր ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Հանդիպման ընթացքում ...

ՙՙՍԵՎԱՆՙՙ ԹԵՐԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ 20.10.2011
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ կազմակերպած գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությունը անց է կացվում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, գրողների...

ՄԱՐԶՈՒՄ ԿԿՈՒՏԱԿՎԻ 280 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔ 20.10.2011
Այս տարի Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 14,500 հեկտար: Այս օրերին գյուղացիական տնտեսությունները գրեթե ավարտին են հասցրել կարտոֆիլի բերքահավաքը և հիմնականում գոհ են ստացած բերքից: Մասնագետների հաշվարկով կարտոֆիլի ցանքատարածություններում մեկ հեկտարից ստացվել է մոտ 20 տոննա բերք: Հատկապես բարձր բերքատվություն են ապահովել ...
ՀԻՆԳ ԶՈՀ ԵՎ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 19.10.2011
Անցած գիշերվա ընթացքում սոսկալի ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում, ինչի արդյունքում հինգ մարդ տեղում մահացել են, երեքը` տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասում` հոկտեմբերի 19-ի ժամը 00:20-ին պայմանագրային զինծառայող, Վարդենիս քաղաքի բնակիչ Մհեր Դավթի Զարոյանը իր վարած ՙՈՒԱԶ՚ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ...