Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

07.05.2013

 

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը  մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Սեդա Քոլոզյանին:  Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց տիկին Քոլոզյանին ծննդյան տարեդարձի առթիվ, ըստ արժանվույն գնահատելով   մարզպետարանի աշխատակազմում  նրա  երկար տարիների  մասնագիտական դրսևորումները:   Սեդա Քոլոզյանին շնորհավորեցին, երախտագիտության  և բարեմաղթանքի խոսքեր ասացին  նաև մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և նրա գործընկերները: Սեդա  Քոլոզյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նման ուշադրության համար,  հույս հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է աջակցել իր գործընկերներին և իր տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը   փոխանցել նրանց:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06