Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ 14.11.2011
Գեղարքունիքի մարզի տնտեսությունները այս տարի կուտակել են մոտ 425 հազար տոննա խոտ, 27 հազար տոննա ծղոտ, 250 տոննա սիլոս, ինչը մոտ 100 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շատ կերհանդակներ մնացին առանց հնձվելու, այս տարի դրանք հնձվեցին գրեթե ամբողջությամբ: Կուտակված անասնակերը լիովին բավարար է եղած անասնագլխաքանակի ...
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔԱԳՐՎԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ 14.11.2011
2011 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.8 տոկոս է, կամ պլանային 865 միլիոն 500 հազար 300-ի դիմաց հավաքագրվել է 716 միլիոն 794 հազար 500 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 3.6 տոկոսով: Ըստ տարածաշրջանների մարզում սեփական եկամուտների հավաքագրման պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 89.8, Գավառի տարածաշրջան` 76.5, ճամբարակի տարածաշրջան` 81.9, Մարտունու տարածաշրջան` 77.9, Սեւանի տարածաշրջան` 88.4 տոկոս: Գեղարքունիքի մարզում միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել՝ ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁՅՈՒՆ ՏԵՂԱԼ 27.10.2011
Հոկտեմբերի 27-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները թափվել են ձյան տեսքով: Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի տրամադրած տվյալներով` այս գիշերվա ընթացքում դիտվել է 0,5 աստիճան ցուրտ, տեղումների քանակությունը հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ` 11 միլիմետր: Ցածրադիր բնակավայրերում` ծովի մակարդակից 1600-2000 մետր բարձրություններում գտնվող բնակավայրերում եւ տարածքներում ձյան շերտը հասնում է մինչեւ 5 սանտիմետրի: Իսկ ահա, բարձրլեռնային. ..

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՙՙ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ,, ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ 27.10.2011
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, վարչությունների պետերը եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, անդրադարձավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, մարզխորհրդի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքներին, բերքահավաքի եւ աշնանացանի ամփոփ տվյալների հավաքագրմանը, մի շարք այլ ընթացիկ հարցերի: Մարզպետ Նվեր Պողոսյանը, կարեւորելով տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը, հանձնարարեց մինչեւ վերջ լինել հետեւողական եւ թերացող համայնքներում ...

ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 26.10.2011
ՙԳավառի բիզնես կենտրոն՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացված ՙՀամակարգիչ, դրա բաղկացուցիչ մասերը, ցանցեր եւ ինտերնետ՚ ծրագիրը հնարավորություն տվեց Գավառի տարածաշրջանում իրականացնել անվճար ինտերնետային դասընթացներ: Ծրագրի իրականացման համար աջակցություն են ցուցաբերել նաեւ ՙԽաղաղության կորպուսի՚ կամավորները: Ինչպես տեղեկացրեց ՙԳավառի բիզնես կենտրոն՚ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Շահզադյանը՝ ծրագրի նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում նպաստել ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 50 ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ 26.10.2011
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում 2011 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր երեսունից ավել համայնքներում: Այդ ծրագրերին հավելվում են նորերը, քանի որ ՀՀ կառավարության այս տարվա սեպտեմբերի 29-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացվել է եւս 1 միլիարդ 135 միլիոն դրամ՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը՝ տրամադրված գումարի շրջանակներում ...