Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ՁՄԵՌ - 2014,, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

25.02.2014

     Գեղարքունիքի  մարզի համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման, ֆիզիկական կուլտուրան մատաղ սերնդի և երիտասարդության համակողմանի ու ներդաշնակ դաստիարակությանը նպատակաուղղելու, ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպ արմատավորելու, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակության գործընթացին նպաստելու նպատակով`  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի  որոշմամբ, փետրվար ամսին մարզի համայնքներում ,,Ոչ թմրամոլությանը,, կարգախոսով անցկացվեցին ,,Գեղարքունյաց ձմեռ-2014,, մարզամշակութային մջոցառումներ: Միջոցառումների  ծրագրում ընդգրկված էին դահուկավազք, բարձունքի գրավում, մրցումներ սահնակներով, ազգային խաղաձևերից՝ պարանի ձգում, կշռաքարերի բարձրացում, մարզական ցուցադրական ելույթներ, սպորտլանդիա, գեղարվեստական ինքնագործ համույթների  և  անհատ կատարողների ելույթներ: Բացի համայնքներից, Կարմիրգյուղի թիվ 1, Լանջաղբյուրի,  Սարուխանի , Ծովակի, Ծովասարի միջնակարգ դպրոցները ևս  իրենց ուժերով կազմակերպեցին ձմեռային մարզաձևերի տոն:  Մարդաշատ  անցան  Ճամբարակում, Լճաշենում, Նորատուսում կազմակերպված  միջոցառումները:
   Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ,,Վորլդ Վիժըն,, և ,,Գեղարեգ,, հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով  Գավառ քաղաքում  կազմակերպվեց  ձմեռային մարզաձևերի  յուրօրինակ տոնահանդես, որի ընթացքում   մասնակիցներին ողջունեց  <<Դարույնք>> ավանդական ազգագրական պարերի համույթը: Միջոցառմանը մասնակցեցին Գավառ քաղաքի,   Հայրավանքի և Լճափի հանրակրթական դպրոցների, Գավառի մարզադպրոցի և ,,Կարիտաս,, հասարակական կազմակերպության թիմերը՝ ավելի քան 400 մասնակցով:  Մարզաձևերից բացի անցկացվեց նաև ձյունից պատկերներ պատրաստելու մրցույթ: Մասնակից բոլոր թիմերը կազմակերպիչների կողմից  արժանացան  շնորհակալագրի, նրանք պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեցին նաև     առանձին մարզաձևերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին  ու  թիմերին: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30