Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԹԻՄԸ

05.03.2014

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ,,Զարգացման ծրագրերի գործակալության,, համատեղ ուժերով  հանրապետության 6 մարզերում գործող 27 հիվանդանոցների 540 բժիշներ վերապարաստվեցին  ,,Արձագանք. Բժշկական ստորաբաժանումներ. Հայաստանում ապակենտրոնացված արձագանքման կարողությունների հզորացում,, ծրագրի շրջանակներում: Նպատակն էր ստեղծել արդյունավետ և փոխկապակցված համագործակցություն  բուժանձնակազմի և փրկարար ծառայության միջև, ինչպես նաև ուսուցանել արտակարգ իրավիճակներում աղետի վայրից հիվանդների և տուժածների տեղափոխումը բուժհաստատություններ:  Ծրագրի պատասխանատուների խոսքով վերապատրաստման շրջանակներում նախորդ տարի  անցկացվել են ավելի քան 30 վարժանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ:   Դասընթացների մասնակից Մարտունու բժշկական ստորաբաժանման  խումբը արժանացել է Շվեյցարիայի ,,Զարգացման եւ համագործակցության գործակալության /SDCA/   բարձր գնահատականին:   18 հոգուց բաղկացած բժիշկական ստորաբաժանման   և Մարտունու փրկարարների  խումբը  օրերս հանդես եկավ     ստուգատես-մրցույթով, ներկայացնելով  աղետների դեպքում արագ արձագանքման փորձնական գործողությունները:  Ըստ վարժանքում ներառված ծրագրի՝ կազմակերպվեց  երկրաշարժի փորձնական աղետային իրավիճակ:  Ցուցադրվեցին  պայմանական տարբեր աստիճանի տրավմաներ եւ այրվածքներ ստացած տուժածներ, որոնց ժամանակին եւ շատ արագ տրվեց  առաջին բուժօգնություն, կազմակերպվեցին նաև   համապատասխան միջոցառումներ եւ տուժածները ժամանակին տեղափոխվեցին    հիվանդանոց:
Ըստ մասնագետների  Մարտունու բժշկական ստորաբաժանման թիմն   ու փրկարարները տրված հանձնարարականները պրոֆեսիոնալ կերպով  կատարեցին: Իսկ այդ մասնագիտական կազմակերպչական մոտեցումներն ապացուցեցին, որ ծրագրի շրջանակներում չորս տարիների անցկացրած դասընթացները թիմին հասցրել են բարձր արդյունքների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57