Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ 15.08.2014
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի ,,Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բանկչության ուսուցման կարգը սահմանելու մասին,, թիվ 134-Ն որոշման պահանջների Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց սեմինար պարապմունք, առաջնորդվելով,,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող ...

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ 09.08.2014
Օգոստոսի 8-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանը շրջեց Վարդենիս քաղաքի հվանդանոցում, ծանոթացավ հիվանդանոցային պայմաններին: Բավարար , բայց ոչ լիարժեք պայմաններ ունեցող հիվանդանոցը տարվա ընթացքում սպասարկում է մոտ 1200 հիվանդ: Այստեղ առկա կադրային խնդիրը աստիճանաբար կարգավորվում է պետության կողմից իրականացվող հետդիպլոմային ուսումնական պետական նպատակային ծրագրի և մարզպետարանի աջակցությամբ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 07.08.2014
Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների տնօրենների և այդ գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհրդի նախագահների մասնակցությամբ: Սոցիալական աջակցության խորհրդի նախագահները հանդես եկան 2014թվականին խորհուրդների կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Ըստ ներկայացված տվյալների, հաշվետու ժամանակահատվածում փաստագրման նպատակով մարզի սոցիալական ծառայությունների տարածքային...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 06.08.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն օգոստոսի 5-ին հերթական աշխատանքային այցը կատարեց Վարդենիսի տարածքի Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Լուսակունք, Խաչաղբյուր եւ Գեղաքար համայնքներ: Լճավանում համայնքի բնակիչները բարձրացրին մկնանման կրծողների դեմ պայքարի,վարող համեմատաբար ծանր տեխնիկայի ձեռքբերման, արոտները ջրարբիացնող պոմպի հզորացման, աշնանացանի համար պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացուներ հատկացնելու, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ավտոճանապարհի հիմնանորոգման հետ կապված խնդիրներ: Դրական պատասխան տալով առաջ քաշված խնդիրներին...

ԱՎԱՐՏՎԵՑ ,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ-2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ 05.08.2014
Մարտունի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային 16–րդ կարգի մրցաշարը: Oգոստոսի 4-ին կայացած վերջին տուրում Ֆեդոսեեւը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ մյուս չորս հանդիպումներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Հաղթողը եւ մյուս երեք մրցանակակիրները հայտնի դարձան միայն վերջին տուրի արդյունքներով: Առաջին հորիզոնականը վեց միավորով զբաղեցրեց հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանտոշը: Նրանից կես միվորով հետ մնացին հայ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը` համապատասխանաբար կիսելով երկրորդ և երրորդ տեղերը...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 05.08.2014
Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանրապետությունում 2014թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նիստին ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի եւ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Արդյունաբերության վիճակագրության բաժնի վարիչ Աշոտ Անանյանը, Գեղարքունիքի մարզային...


