Նորություններ

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԵՐԱԿԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՈՒ ՏԵՍՔ Է ԱՌԵԼ 11.09.2014
Տասնամյակների լռությունից հետո Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զբոսայգին վերակառուցվելուց հետո նոր շունչ ու գեղեցիկ տեսք է առել: Մարտունու վերակառուցված զբոսայգու բացումը կայացել է սեպեմբերի ութի երեկոյան, որին մասնակցել են ոչ միայն քաղաքի, այլ նաեւ հարակից համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Զբոսայգին վերանորոգվել է այս ամռան ընթացքում, որի համար համայնքի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ: Վերակառուցվել են զբոսայգու շատրվանները, անցողիները, տեղադրվել են նոր նստարաններ, ծաղկամաններ եւ աղբամաններ: Գիշերային դեկորատիվ լուսավորության շնորհիվ զբոսայգին առանձնապես գրավիչ կլինի երեկոյան զբոսանքների սիրահարների համար: Քաղաքի բնակիչներն իրենց շնորհակալությունն հայտնեցին քաղաքի ղեկավարությանը.....

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ 11.09.2014
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հացի բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո համատարած բնույթ է սկսել կրել աշնանացան ցորենի ցանքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստամբ` սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է ավելի քան 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք:ՙԿառավարությունն այսօր տնտեսություններին աջակցում է սուբսիդավորված դիզվառելիքով, բարձրորակ սերմացուներով եւ պարարտանյութերով, այնպես որ երկրագործների համար ամենակարեւոր խնդիրները լուծված են....

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 10.09.2014
Սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց տարբեր խնդիրներով իրեն դիմած 41 քաղաքացու: Ներկայացված դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի, դրամական օգնություն ցուցաբերելու, առողջարանային կամ պետպատվերով բուժման ուղեգիր ստանալու, ուսման վարձ վճարելու հետ կապված խնդիրներին: Քաղաքացիների հիմնական մասի դիմում- խնդրանքները բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում եւ կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում...

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՈՒՏ 05.09.2014
Սեպտեմբերի 4-ին ժամը 15.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ հարեւանությամբ գտնվող Վահան գյուղում մոտ կես ժամ տեւողությամբ հավի ձվի մեծության կարկուտ է տեղացել` զգալի վնասներ պատճառելով բնակչությանը: Կարկուտը ջարդել կամ վնասել է դրսում կայանված մարդատար ավտոմեքենաների ապակիները եւ մետաղական թափքերը,ծակել տանիքների ազբոշիֆերյա ծածկերը, ջարդել Ճամբարակի մանկապարտեզի եւ որոշ առանձնատների ապակիները, ծառերից ցած թափել պտուղները: Կարկուտի տարափից սատկել են ընտանի կենդանիներ և թռչուններ, մարմնական վնասվածքներ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ՀԱՄԱՅՆՔ 03.09.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով եղավ Սեմյոնովկա համայնքում: Մարզի ղեկավարի հետ ունեցած հանդիպման ընթացքում Սեմյոնովկայի բնակիչները ներկայացրին համայնքում առկա մի քանի առաջնահերթ խնդիրներ, ակնկալելով մարզպետի աջակցությունը: Խնդիր դրվեց համայնքում փողոցների լուսավորության համակարգի անցկացման, տնտեսությունների գազամատակարարման գործընթացը ավարտին հասցնելու և մատչելի գնով վառելափայտ ձեռք բերելու ուղղությամբ: Ընդառաջելով բնակիչների դիմում խնդրանքը, մարզպետը խոստացավ աշխատանքներ տանել ...

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 01.09.2014
Նոր ուսումնական տարվա մեկնարկը մարզի դպրոցներում տրվեց տոնական տրամադրությամբ: Առաջին զանգ, հանդիսավոր արարողություն, գովասանագրեր, խրախուսական խոսքեր ու հուշանվերներ, տոնական երգ ու պար և վերջապես դասասենյակ, որտեղ դպրոցականներին բաժանվեցին դասագրքեր և անցկացվեցին գիտելիքի օրվան նվիրված դասեր: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարվան նվիրված արարողություններին ներկա են գտնվել մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցչները: Դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու, դպրոցը` նոր ուսումնական տարվան պատրաստ լինելու...


