Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԳԵՈՐԳԻ ԳԱԳԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԱՆԿՅՈՒՆ

ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԳԵՈՐԳԻ ԳԱԳԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԱՆԿՅՈՒՆ 16.09.2014

Սակրավորի օրվան ընդառաջ Գավառի երկրագիտական թանգարանում բացվեց 2013 թվականի հոկտեմբերիn մարտական առաջադրանք իրականացնելիս ականի պայթյունից զոհված, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, հետմահու ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Մնացականյանի անունն ու սխրանքը հավերժացնող անկյուն: Այստեղ ցուցադրվում են նրա լուսանկարները, պատվոգրերը, շնորհակալագրերը, անձնական իրերը, կենսագրական տվյալներն ու ստացած վերջին շքանշանը...

ԱԿՈՒՆՔՈՒՄ ԳԱՅԼԵՐԻ ՑՐԻՎ ՏՎԱԾ ԵՎ ՀՈՇՈՏՈԾ ՀՈՏԻՑ ԱՆՎՆԱՍ ԳՏՆՎԵԼ Է 40 ԳԼՈՒԽ ՈՉԽԱՐ, ՄՆԱՑԱԾ 70 ԳԼՈՒԽԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ

ԱԿՈՒՆՔՈՒՄ ԳԱՅԼԵՐԻ ՑՐԻՎ ՏՎԱԾ ԵՎ ՀՈՇՈՏՈԾ ՀՈՏԻՑ ԱՆՎՆԱՍ ԳՏՆՎԵԼ Է 40 ԳԼՈՒԽ ՈՉԽԱՐ, ՄՆԱՑԱԾ 70 ԳԼՈՒԽԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ 16.09.2014

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում շարունակվում են երեկ երեկոյան գայլերի կողմից ցրիվ տրված եւ մասամբ հոշոտված ոչխարների որոնման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Ակունք գյուղի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը եւ տուժած անասնատերերը, գայլերը սեպտեմբերի 13-ի ցերեկը 400 գլուխ ոչխարի հոտից ցրիվ են տվել 150 գլուխ: Սեպտեմբերի 14-ի եւ 15 –ի ցերեկվա ընթացքում կատարված տեւական որոնումներից հետո հաջողվել է անվնաս գտնել եւ գյուղ բերել 90 գլուխ ոչխար: Գյուղ է տեղափոխվել նաեւ 20 գլուխ վիրավոր եւ 20 գլուխ անկած ոչխար: Մնացած 20 գլխի որոնումները շարունակվում են: Համայնքի անասնաբույժ Միշա Մկրտչյանի տեղեկացմամբ՝...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՍՏԱՑՎԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅՈՎ ԱՎԵԼ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՄԱԽՌՆ ԲԵՐՔ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՍՏԱՑՎԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅՈՎ ԱՎԵԼ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՄԱԽՌՆ ԲԵՐՔ 11.09.2014

Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` հացահատիկի բերքն ամբողջությամբ հավաքվել է 44 հազար 102 հեկտար ցանքատարածքից` 33 ցենտներ միջին բերքատվությամբ: Հավաքվել է մոտ 145 հազար տոննա հացահատիկի համախառն բերք, որը մոտ 20 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ստացված արդյունքից մոտ 74 հազար տոննան կազմում է ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ 11.09.2014

Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքի մարզի որոշ տնտեսություններում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, բերքահավաքն առայժմ ընթանում է վաղահաս կարտոֆիլի ցանքերում: Սեպտեմբերի 10-ի դրությամբ արդեն քանդվել է մոտ 1200 հեկտար կարտոֆիլի դաշտ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 250-300 ցենտներ: Առայժմ ստացված վաղահաս կարտոֆիլի բերքն իրացվում է ներքին շուկայում, որի կիլոգրամը վաճառվում է մինչեւ 200 դրամով: Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած` կարտոֆիլի բերքահավաքը կկրի համատարած բնույթ: Կանխատեսվում է բարձր բերքատվություն` մեկ հեկտարից մինչեւ 300 ցենտներ ցուցանիշով...

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ 11.09.2014

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 57 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով եւ կարճաժամկետ արձակուրդով....

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՅՐՔ-ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱ  ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՅՐՔ-ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ 11.09.2014

Սեպտեմբերի ութից Գեղարքունքի մարզի Վերին Շորժա համայնքում մեկնարկել են Այրք-Վերին Շորժա միջհամայնքային ճանապարհի հողային հարթեցման եւ նորոգման աշխատանքները: Վերին Շորժայի գյուղցապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ նորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան ինը կիլոմետր, որը սկսվում է Այրքի գյուղապետարանից եւ ավարտվում Վերին Շորժայի հարավային եզրում: Հողային հարթեցում եւ լիցք կատարելուց հետո Այրք-Վերին Շորժա ավտոճանապարհի լայնությունը վեց մետրից կհասնի տաս մետրի: Ճանապարհը նորոգվում է Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանի անձնական միջոցների հաշվին: Ճանապարհի նորոգումը կենսական կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Վերին Շորժայի, այլ նաեւ Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջանի մյուս համայնքների բնակիչների համար, ովքեր անասնակերը կամ անասնամթերքը տեղափոխում են այս ճանապարհով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:27:27