Նորություններ

ԴՊՐՈՑԻ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ 26.09.2014
Գեղարքունիքի մարզի Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ Արմեն Արթուրի Ավետիսյանի անունով: Դպրոցում կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառումը նվիրված էր նորատուսցի քաջարի մարտիկ, հայրենիքի պաշտպան Արմենին, ով 2013 թվականի հունիսի 24-ի գիշերը զինվորական պարքը կատարելիս զոհվել էր հակառակորդի դավադիր գնդակից: Այսուհետ, ի ցույց դպրոցականների, այստեղ են պահվելու զոհված զինծառայողի անձնական իրերը, զինվորական պարագաները, նրան շնորհված հուշամեդալներն ու պատվոգրերը: Նորատուսում հարազատները, դպրոցականները...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 19.09.2014
Հարգելի հայրենակիցներ Հայոց հայրենիքի անկախության ու ազատության նվաճումը մեր նախնիների դարավոր, սրբազան երազանքն էր, որը ծանր պայքարով ու հրաշքով իրականացրեց մեր ժամանակների սերունդը` խիզախորեն դնելով անկախ պետականության հիմքերը: Եվ այդ հիմքերի վրա, որն ամրագրվեց նաեւ ռազմական հաղթանակներով, անցած 23 տարիների ընթացքում վեր բարձրացավ տարեցտարի զորացող ու զարգացող , միջազգային իրավունքի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետությունը` համայն հայության միակ ու սրբազան հայրենիքը: Հայաստանի Հանրապետության Անկախության...

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒԹ ԹԻՄԵՐ 18.09.2014
Սեպտեմբերի 12-ին անցկացվեց Գավառի տարածաշրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների միջեւ սպորտլանդիա, որին մասնակցեցին Գավառ, Նորատուսուս, Գանձակ եւ Սարուխան համայնքների ութ մանկապարտեզներ: Մասնակից թիմերի կազմում ընդգրկված էին հինգ տղա, հինգ աղջիկ, մեկ մանկավարժ եւ մեկ ծնող: Սպորտլանդիայի մասնակցներն իրենց ուժերը փորձեցին հինգ վարժություններից: Սպորտլանդիայի տարածքային փոլը կազմակերպվել էր ՙԳեղարեգ ԿՄ՚ եւ ՙՆախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր՚ ՀԿ-ների նախաձեռնությամբ, ՙՎորլդ Վիժն- Հայաստան՚ Գավառ ՏԶԾ-ի աջակցությամբ...

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 18 ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ 18.09.2014
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղական բյուջեից հատկացված 41 միլոն դրամի հաշվին 18 թաղամասերում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց: Ինչպես տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի վերջերից եւ ավարտվել սեպտեմբերի 15-ին: Կառուցվել է 13 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց, ուր տեղադրվել են 400 սյուներ եւ նույնքան էլ լուսատուներ: Հոկտեմբերի ընթացքում նախատեսվում է եւս 4 թաղամասերում կառուցել 7 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց, որ համար տեղական բյուջեից ներդրվելու է մոտ 7 միլիոն դրամ: Այս թաղամասերը լուսավորվածություն...
Սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարին եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ապա նախարարը եւ մարզպետը այցելեցին Գավառի մանկատուն, Վարդենիսի ՙՏուն-ինտերնատ՚, Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Նշված հաստատություններում նախարարը ծանոթացավ մանկատան սաների եւ հատուկ կարիք ունեցող մարդկանց առօրյային, կենցաղային պայմաններին, նրանց հետ տարվող խնամքի աշխատանքներին...

ՊՏՏԱՀՈՂՄԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ԳՅՈՒՂԻ 24 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 16.09.2014
Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում սեպտեմբերի 15-ի ժամը 13-ի սահմաններում գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ, որը որոշակի վնասներ է հասցրել գյուղի 24 տնտեսությունների: Ըստ Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանի հաղորդած տեղեկության, պտտահողմը գյուղի առանձնատների տանիքներից պոկել, ջարդել ու տարբեր ուղղություններով հեռու է շպրտել 350 հատ շիֆեր, 50 քառակուսի մետր մակերեսով թիթեղյա ծածկ, կոտրատել պտղատու ծառեր, գազի խողովակ, դրսում կայանված ՙԳազ-24՚ մակնիշի 1 ավտոմեքենա, 1 բնակարանի ապակիներ: ՙՊտտահողմը սկսվեց ճիշտ այն ժամին, երբ մարդիկ արդեն Մեռելոցի օրվա առիթով սկսել էին այցելել իրենց հարազատների շիրիմներին...


