Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 09.12.2014
Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տարբեր հարցերով դիմում ներկայացնողների թիվը` 21-ն էր: Կենցաղային խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ակնկալող դիմումատուները 17-ն էին: 1 քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, 1 քաղաքացի` աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու և 1 քաղաքացի` սեփականության իրավունքի վերականգնման ...
ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵՑԻՆ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ 09.12.2014
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների եւ երկրապահ կամավորականների միության փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվել են ,,Պատանի երկրապահի,, ակումբներ: Նույն հուշագրի շրջանակներում յուրաքանչյուր դպրոցից չորս աշակերտներ անցնելու են սերժանտական դասընթացներ՝ հետագայում ձեռք բերած իրենց փորձն ու զինվորական գիտելիքները դասընկերներին փոխանցելու նպատակով: Գավառի համար 3 հիմնական դպրոցում անցկացվեցին ԵԿՄ ,,Պատանի երկրապահ,, ակումբի սերժանտական առաջին դասընթացները, որոնց մասնակցեցին Գավառի եւ հարակից համայնքերի հանրակրթական դպրոցների 14 տարեկան աշակերտներ: Ըստ նախատեսված ծրագիր- ժամանակացույցի՝ դեկտեմբեր ամսվա շաբաթ եւ կիրակի օրերին յուրաքանչյուր դպրոցից սերժանտական հմտություններին ...
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ 09.12.2014
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկարամյա գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ խրախուսանքների արժանացավ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն` Լալա Սուրենի Ներսիսյանը: Նրան հուշամեդալները, հուշանվերները և շնորհակալագրերը հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հոբելյարի ծննդյան օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվել էր պարգևատրման արարողություն: Լալա Ներսիսյանը խրախուսվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհակալագրով: Աճող սերնդի ֆիզիկական կրթության և դաստիարակության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարը պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության բարձրագույն պարգևով՝ ,,Ոսկե հուշամեդալով,, , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 07.12.2014
1988թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի գլխավորությամբ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ...

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ 05.12.2014
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրապարակեց բնապահպանության նախարարի՝ ,,Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում այս տարվա դեկտեմբերի 8-25-ը բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսն արգելելու մասին,, հրամանը եւ դրանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության ...
ՔՆՆԱՐԿՎԵՑ ,,ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ,, ՆԱԽԱԳԻԾԸ 02.12.2014
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության, մարզի կրթության ոլորտի, երիտարսարդության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ,,Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի,, նախագիծը: Անդրադարձ եղավ երիտասարդության դերին, երիտասարդական հարցերի ոլորտում պետական քաղաքականության նպատակներին եւ խնդիրներին, գործողության ժամկետներին, հիմնական սկզբունքներին եւ ուղղություններին,մեր երկրում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդության ...


