Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ 19.09.2015

Հարգելի հայրենակիցներ Հայ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համազգային պայքարի շնորհիվ վերագտավ ու վերանվաճեց Անկախ պետականությունը` մեր հայրենիքի ու ազգի գոյապահպանության գլխավոր առհավատչյան: Տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով ամրագրված հաղթանակը դեռ երկար-երկար կփառավորի ոչ միայն մեր գոյապայքարի եւ արժանապատիվ կյանքի ուղին, այլ նաեւ` հայոց անպարտ, խաղաղ ու ստեղծագործ գալիքները: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ մարզի բնակչությանը, ցանկանում երկար տարիների խաղաղ ու երջանիկ կյանք, անսպառ հաջողություններ, բարեկեցիկ ու ապահով հայրենիք: Ջերմ բարեմաղթանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ 18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ 10 մարզպետերի մասնակցությամբ:Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցերը, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմնացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական...

Գավառում պարգեւատրվեցին ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ

Գավառում պարգեւատրվեցին ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ 16.09.2015

Բանակ-ծնող կապն ամրապնդելու նպատակով, Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է հանդիպում Հայոց բանակում ծառայող ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող զինծառայողների, նրանց ծնողների, հարազատների և ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար կազմի հետ: Ինչպես տեղեկացրեց փոխգնդապետ Արթուր Մուսայելյանը, հանդիպման նպատակն է առավել ամրապնդել բանակ-հասարակություն կապը եւ խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին: Նա նաեւ նշեց, որ նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի: ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող շուրջ 100 ժամկետային զինվորներ...

Եվրոպական Միության փորձագետները  Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին հերթական  դասընթաց

Եվրոպական Միության փորձագետները Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին հերթական դասընթաց 11.09.2015

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Եվրոպական Միության փորձագետներին: Այցի նպատակն էր հանդիպել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Տարածքային Զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ իրականացնող ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր այս տարվա ընթացքում մասնակցել են ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված ,, Մասնագիտական Կարողություններ`Տարածքային Զարգացման Գործընթացներում,, թեմայի շրջանակներում...

 Վերանորոգվեցին սահմանամերձ համայնքների բուժկետերը

Վերանորոգվեցին սահմանամերձ համայնքների բուժկետերը 11.09.2015

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց Ճամբարակի տարածքի Վահան և Դպրաբակ համայնքների, ինչպես նաև Սևան քաղաքի ,,Բողբոջ,, մանկապարտեզի բուժկետերում Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության և Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված աշխատանքները...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 08.09.2015

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող տարբեր խնդիրների կարգավորման ակնկալիքով մարզպետարան ներկայացան 21 քաղաքացիներ: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմում ներկայացրեց 1, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու նպատակով 3 քաղաքացի, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով 3, ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով 10 և վառելափայտի ձեռքբերման խնդրով 1 քաղաքացի: Ներկայացված դիմումների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին համարժեք պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 18:06:40