Նորություններ

Հայրավանքում անցկացվեց ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը 30.07.2015
Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզպետը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Տերտերյանի ժամանակը փառատոնը հայ-ռուսական...

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 30.07.2015
Հուլիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Լճաշեն համայնքում նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել և մասնագետների հետ դիտարկել է համայնքի տարածքում գտնվող ամրոց բնակատեղիի (կիկլոպյան ամրոց) կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման նախագիծը: Ըստ տրամադրված տեղեկատվության 2008 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 16 մլն դրամի շրջանակներում մեկնարկել է Լճաշենի բերդի կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման աշխատանքները, իսկ 2009 թվականին իրականացվել են մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքներ...

Մարզի դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ 28.07.2015
Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում քննարկում մարզի 21 հանրակրթական հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին տեղեկատվություն ներկայացրին իրենց կազմակերպության կողմից դպրոցներում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, անդրադարձան այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերի: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետարանում ձևավորված...

Սահմանամերձ Վահան գյուղն 90 տարեկան է 27.07.2015
Հուլիսի 25-ին սահմանամերձ Վահան համայնքի բնակիչները աշխույժ իրարանցման մեջ էին: Առիթը գյուղի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունն էր: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային...

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ 27.07.2015
Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքային զինվորական կոմիսարները: Զինկոմները զեկուցեցին 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին` հույս հայտնելով, որ մինչև զորակոչի ավարտը պլանային առաջադրանքները...

Գավառի թատրոնին կից կստեղծվի գեղարվեստական խորհուրդ 24.07.2015
Գավառի` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնին կից այսուհետ գործելու է գեղարվեստական խորհուրդ: Այդ նպատակով հուլիսի 21-ին թատրոնում տեղի ունեցավ նիստ, որին հրավիրված էին մասնակցելու արվեստի տարբեր ոլորտների, մայրաքաղաքի տարբեր թատրոնների և Գավառի թատրոնի աշխատակազմի ներկայացուցիչներ: Նիստի մասնակից անդամները քննարակեցին թատրոնի ներկա կարգավիճակը, հանդես եկան առաջարկություններով և պայմանավորվածություն ձեռք բերվեց գեղարվեստական խորհրդի առաջիկա անելիքների վերաբերյալ կազմել աշխատանքային ընթացակարգ և հաջորդ նիստին այն ներկայացնել հաստատման: Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ , թատրոնում արդեն նկատելի է...