Նորություններ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը 19.04.2016
Ապրիլի 19-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքի համար 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի համար 1 միջնակարգ, Գավառի համար 4 հիմնական դպրոցներում եւ Գավառի պետական համալսարանում: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Տեղերում Գաբրիել Ղազարյանը ծանոթացավ դպրոցների մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման դրվածքին: Կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները նախարար...

Գեղարքունյաց թեմն աջակցում է զինծառայողների ընտանիքներին 18.04.2016
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմն իր մասնակցությունն է բերում Արցախին, առաջնագծում գտնվող մեր զինվորներին ու կամավորներին, մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ազգաբնակչության միջոցներով հավաքվել եւ Արցախ է հասցվել երեք բեռնատար ավտոմեքենա սննդամթերք: Օգնությունը տեղ հասցնողներին ուղեկցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Մարտունու Ծովինար համայնքի հոգեւոր հովիվ Տեր- Գեւորգ քահանա Բարսեղյանը: Նրանք այցելել են Մարտունի -2, Մարտունի- 3 զորամասեր, հանդիպում ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի ուղեկցությամբ երկրորդ այցը դեպի...

Մարզի խորհրդի հերթական նիստում 14.04.2016
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2016 թվականի առաջին նիստը: Մինչ նիստի աշխատանքներին անցնելը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հերոս զինվորների հիշատակը:Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտաշես Նիկոյանին: Նիստի օրակարգում քննարկվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական և վերլուծական ցուցանիշները: Ըստ զեկուցողի՝ 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս:ՙ19 համայնքներ առաջին եռամսյակի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրել են 154 տոկոս միջին ցուցանիշով, որոնցից 8-ը հավաքագրել են կիսամյակի կտրվածքով նախատեսված միջոցները, մինչդեռ ...

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը 14.04.2016
Գեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ: Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800 հազար դրամ՝ ՙՄարտունու ծննդատուն՚ ՊՓԲԸ, 175 հազար դրամ՝ Սարուխանի բուժամբուլատորիայի աշխատակիցները: ՙԱյս պահին դրամահավաքը կամավորությամբ շարունակվում է մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում: Բազմաթիվ անհատ քաղաքացիներ էլ Արցախին օգնության ձեռք են մեկնում ինչպես դրամով, այնպես էլ՝սննդամթերքով...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում 13.04.2016
Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելով գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, պետության կողմից համայնքներում հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման, Արցախի մեր հայրենակիցներին եւ տարածքի համայնքներից առաջնագծում գտնվող կամավորներին աջակցելու հետ կապված խնդիրներ: ՙԿառավարությունը պատրաստակամ է ըստ պահանջարկի տնտեսություններին հատկացնել սուբսիդավորված դիզվառելիք, սերմացուներ եւ պարարտանյութեր: Առաջարկում եմ ամենասեղմ ժամկետներում ներկայացնել հայտացուցակները, որպեսզի տնտեսությունները կարողանան ժամանակին իրականացնել...

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն տրամադրելու գործընթացը 12.04.2016
Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է ամենատարբեր տեսակի օգնությունների տրամադրումը Արցախի բնակչությանը, առաջնագծում գտնվող զինծառայողներին եւ կամավորներին: Ապրիլի 12-ի դրությամբ արդեն Արցախին օգնության ձեռք են մեկնելմարզի 40 համայնքներ, մնացած համայնքները եւս ձեռնարկում են օգնության իրենց բաժինը: Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արցախի օգնությունները համակարգող շտաբի խնդրանքը այն մասին, որ սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների կողքին կարեւորել նաեւ դրամական օգնությունները: ,,Ավերված բնակավայրերի եւ այլ խնդիրների լուծման համար ավելի քան անհրաժեշտ են դրամական օգնությունները, որոնք եւ առաջիկայում մարզային ենթակայության կազմակերպությունների եւ բնակիչների կողմից կփոխանցվեն...