Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Գավառի մանկատան սաներին

23.12.2016

Արդեն երրորդ տարին է, ինչ Գավառի մանկատան սաներին Ամանանորի եւ Սուրբ Ծննդյան տոներից առաջ այցելում եւ նվերներ է հանձնում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Դեկտեմբերի 23-ին մանկատուն կատարած  այցի ընթացքում Գալուստ Սահակյանին ուղեկցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց մանկատան սենյակներում՝ ուսումնասիրելով մանկատան սաների առօրյան, կենցաղային եւ շենքային պայմանները, արհեստագործական սենյակը: Մանկատան սաները հյուրերի ուշադրությանը ներկայացրին Սուրեն Մուրադյանի ՙԾպտված ձմեռ պապն ու ձյունանուշը՚ ստեղծագործության բեմականացումը, կատարեցին Ամանորին նվիրված երգեր:Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, մանկատան աշխատակիցների եւ սաների անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ Նախագահին, նշեց, որ մեր երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից Ամանորից առաջ կատարվող այցը ոչ միայն սպասվող է իրենց համար, այլ նաեւ առանձնակի դրական լիցքեր է հաղորդում բոլորին՝ գալիք տարում ավելի եռանդով ու նվիրումով աշխատելու համար: Նիկոլայ Նալբանդյանը մանկատան սաների եւ աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պարգեւատրեց շնորհակալագրով եւ մանկատան թաղիքագործական խմբակի սաների պատրաստած նկարով, որի վրա պատկերված էր ՀՀ ԱԺ շենքը: Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը լուսանկարվեց մանկատան սաների հետ եւ շնորհավորեց նրանց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:ՙԱշխարհում շատ հրաշքներ կան, եւ թող այդ հրաշքների մեծ մասը կատարվի այս հաստատության պատերի ներքո, սիրելի փոքրիկներ՚,-մանկատան սաներին իր մաղթանքի խոսքն ուղղեց Գալուստ Սահակյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39