Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում 14.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ, Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում 14.11.2024

Սույն թվականի նոյեմբերի 5-ից 9-ը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում։ Այցի շրջանակներում՝ Վիեն քաղաքում մարզպետը Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ մասնակցել է IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովին, որի ընթացքում ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։

Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հրաշափառի կարգ

Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հրաշափառի կարգ 13.11.2024

Գավառ քաղաքի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հրաշափառի կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին դիմավորելու համար։ Վերջերս ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսության աստիճան է շնորհվել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին։ Թեմի առաջնորդին եպիսկոպոսական կոչումով առաջնորդանիստ եկեղեցում դիմավորելու համար կատարվեց Հրաշափառի կարգը, որին մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայունների ղեկավարներ, առողջապահական ու կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հավատավորներ։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 11.11.2024

Տեղական ինքնակառավարման հարգելի' ներկայացուցիչներ, մեծագույն հարգանքով շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի առթիվ։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց Տեղական ինքնակառավարման համակարգը, որը կարևոր դերակատարություն ունեցավ մեր պետության համակարգային զարգացման գործում։ Անցած 28 տարիների ընթացքում Տիմ ոլորտն անցել է դժվարին, սակայն արդյունավետ ճանապարհ, նախապայման ստեղծելով մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության և որոշումների կայացման հարցում։ Վերջին տարիներին Տի ոլորտում ներդրվեց նաև համայնքների խոշորացման ծրագիրը, նպաստելով համայնքային բնույթի խնդիրների միասնական լուծմանն ու ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։ Այս ամենի վկայությունն է տարբեր համայնքներում և բնակավայրերում սուբվենցիոն բազմոլորտ ծրագրերի իրականացումը, որոնք կյանքի են կոչվում պետություն - համայնք համաֆինանսավորման արդյունքում։․․․

Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ 08.11.2024

Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի, «Սևան» Ազգային պարկի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։․․․

Հանդիպում գրող, արձակագիր Հրաչ Սարիբեկյանի հետ

Հանդիպում գրող, արձակագիր Հրաչ Սարիբեկյանի հետ 07.11.2024

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 15 դպրոցների շուրջ 120 բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ Գավառի մշակույթի պալատում հանդիպում են ունեցել երիտասարդ գրող, արձակագիր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ Հրաչ Սարիբեկյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է «Կանանց ակումբ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աջակցությամբ։ Հանդիպումն անցել է բովանդակալից և հաճելի մթնոլորտում, ներկաները նախ լսել են իրենց հյուրին, ապա նրան ուղղել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցեր, կազմակերպել քննարկումներ, փոխանակել հետաքրքիր մտքեր ու առաջարկներ։ Հանդիպման ավարտին Հրաչ Սարիբեկյանը իր հեղինակած գրքերից նվիրել է հանդիպման մասնակից դպրոցներին, Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 14:45:29