Նորություններ

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: Բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաև՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները: Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը և բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որևէ դժգոհության: « Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երևա նաև ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսևորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիներն առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Ես ուզում եմ, որ ձեր կողմից սպասարկվող այցելուները ձեր մասին խոսեն միայն հարգանքով ու ակնածանքով, իսկ դուք միշտ գտնվեք ձեր մասնագիտական ...

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց «Եվրոպական Միությունը հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ մեկնարկել է 2018 թվականի փետրվարից: Ծրագիրը բազմաբաղադրիչ է և իրականացվում է 4 կազմակերպությունների կողմից: «Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրային թիմը հանդիպումներ է ունեցել երեք թիրախային մարզերի մարզպետների և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ և ներկայացրել ծրագիրը՝ հաստատելով համագործակցություն:Կատարվել են այցեր թիրախային մարզեր՝ ծանոթանալու տարբեր շահառուների հետ և գործընկերություն հաստատելու: Կազմակերպվել են հանրային քննարկումներ մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, կրթական ոլորտի, մարզային թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ...

Գնել Սանոսյանն այցելեց Գավառի նորակառույց թատրոնի շենք 24.10.2018
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզպետը շրջայց կատարեց թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացավ շենքի տեխնիկական և գույքային հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին: Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում թատրոնի կոլեկտիվի անդամները ներկայացրին այն ցանկը, որոնք կբեմականացվեն առաջիկայում: Նրանք բարձրացրին նաև դերասանական երիտասարդ կադրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համալրման անհրաժեշտության խնդիրը: Շրջայցից հետո Գնել Սանոսյանն ընթացիկ հարցերի շուրջ առանձնազրույց ունեցավ դերասանական անձնակազմի հետ, որին մասնակցում էր նաև Հ. Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, Գավառի թատրոնի լավագույն բարեկամ Երվանդ Ղազանչյանը: Զրույցի ընթացքում Գնել Սանոսյանին ներկայացվեցին նաև հատվածներ թատրոնի անցած երկարամյա պատմությունից: «Ուրախ եմ այս հաճելի կառույցում գտնվելու և ձեզ հետ հանդիպելու համար...

ՀՀ Գեղարքունիքի եւ ՌԴ Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը կվավերացվի 2019 թվականին 23.10.2018
Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Սարատովի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսեյ Անտոնովը, տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Յուրի Արշինովը եւ Սարատովի մարզի զարգացման կորպորացիայի նախագահ Վասիլի Բերեգովսկին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է՝ երկու երկրների միջեւ հաստաված բարեկամությունն ու համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու, Գեղարքունիք-Սարատով ապագա համագործակցության հաստատման համար: Շնորհավորելով Գնել Սանոսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ՝ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ երկուստեք...
Տեղեկացում՝ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստ անցկացման վերաբերյալ 23.10.2018
Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցով...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /15.10-21.10.2018թ/ 23.10.2018
Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում: Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում: «Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին, մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին, մեր սպայական կազմին ասենք, որ մարզը, մարզպետարանը եւ մարզպետը ցանկացած պահի պատրաստ են աջակցել, օգնել մեր զինվորներին»,-դիրքապահ հրամանատարին ու զինվորներին ...