Նորություններ

Վարդենիկ համայնքում անցկացվեց «Ավելուկի» փառատոն 29.06.2019
Գեղարքունիքի մարզում գործող « Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Վարդենիկ համայնքում անցկացվեց « Ավելուկի» փառատոն,որին ներկա գտնվեցին ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այլ պաշտոնյաներ, հյուրեր,վարդենիկցիներ, Գեղարքունիքի և Հանրապետության այլ մարզերի բնակիչներ, զբոսաշրջիկներ՝ Հայաստանից և արտերկրից:Փառատոնի գլխավոր նպատակն էր մասնակիցների ուժերով հյուսել ամենաերկար ավելուկը, իսկ միջոցառման ավարտին, որպես խորհրդանիշ, դրանից տուն տանել: «Ավելուկի» փառատոնն ուղեկցվեց ճանաչված երգիչ, երգչուհիների, երգի ու պարի խմբերի կատարումներով: Օրն առավել տոնական դարձրեցին Գեղարքունիքի և հանրապետության տարբեր մարզերից ներկայացված տաղավարները, որոնցում բացի ավելուկից և նրանից պատրաստված կերակրատեսակներից, համտեսի ներկայացվեցին նաև խմիչքներ, ուտեստներ, բլիթներ, ...
Հունիսի 28-ին Գավառ քաղաքի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի եւ ծրագրավորման Գեղարքունիքի մարզային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզում գործող «Արմաթ» ինժեներական 38 լաբորատորիաների եւ ռոբոտաշինության 2 խմբակների աշխատանքները: Միջոցառումը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ՝«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից իրականացվող ինժեներական լաբորատորիաների մասնակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը,նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, ...

Խորհրդակցություն՝ ոստիկանություն- համայնք կապի ամրապնդման ուղղությամբ 28.06.2019
ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժանմունքների պետերի և Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց , որ նման ձևաչափի հանդիպում մարզում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը և՛ ողջունելի է, և՛ արդյունավետ մի շարք առումներով: «Ես շատ կարևորում եմ մարզում տարբեր կազմակերպությունների միջև ստեղծվող համագործակցությունը: Այն նպաստում է ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը: Այդ առոմով ես կարևորում եմ նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման սերտ կապն ու համագործակցությունը,ինչը կնպաստի համայնքային նշանակության շատ հիմնախնդիրների կարգավորմանը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: ...

Մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները կմեկնարկեն հուլիսի 1-ից 28.06.2019
Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայաստան.փոխանակում եւ աջակցություն» ֆրանսիական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Կատրին Փունարջյանին, նույն կազմակերպության աշխատակից Ժոզիան Գոնարին եւ «Ֆրանսֆորմասիոն» ինտերնասիոնալ կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Լիլիա Շալունցին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա օրերին մարզում մեկնարկող ֆրանսախոսության դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կատրին Փունարջյանը, իրենց կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալում արդեն 10 տարի, որն ընթանում է երկու ուղղություններով: Դրանցից առաջինը վերաբերում է Գավառում ու Սեւանում կազմակերպվող ֆրանսախոսության դասընթացներին, իսկ երկրորդը՝ Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգային կոնֆերանսներին: «Ֆրանսֆորմասիոն»կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ...
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումը անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում...

Քննարկում՝ դպրոցներում ներառական համակարգի գործունեության վերաբերյալ 26.06.2019
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ կրթության ոլորտի փորձագետ Ալիսոն Դեֆրանկոյին: Այցի նպատակն էր՝ հանդիպել մարզից ներառական և ոչ ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցների տնօրենների, ներառական կրթություն ունեցող դպրոցների սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների հետ՝ համատեղ քննարկելու ներառական կրթության համակարգում ծագած խնդիրները և դրանց հաղթահարման եղանակները: Մարզպետի տեղակալը և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետը խոսեցին մարզում ներառական կրթության համակարգ ունեցող դպրոցների գործունեության մասին, նշելով, որ մարզում 2020 թվականից անցում է կատարվելու համընդհանուր ներառական կրթության: «Մենք մարզում ունենք վեց դպրոց, որտեղ գործում է ներառական կրթության համակարգը: Նշված դպրոցները ապահովված են համակարգի աշխատանքներն իրականացնող համապատասխան մասնագետներով: Սակայն համընդհանուր ներառական համակարգի անցման դեպքում մենք մարզում կունենանք մի շարք նեղ մասնագետների պահանջ ...


