Նորություններ

Բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար 12.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ին շարունակվող բուքը հնարավորություն չի տալիս ճանապարհաշինարարներին՝ լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ , փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներն իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-ներկայացրեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ...

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են մաքրման աշխատանքներ 11.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ՝ ճանապարհների մաքրման աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի հինգ տարբեր ուղղություններում եւ Վարդենյաց լեռնացքում: Ճանապարհաշինարարների ջանքերով փետրվարի 10-ին հաջողվել է Վարդենիսի տարածքում 14 դժվարանցանելի ուղղություններից 9-ում ապահովել տրանսպորտային երթեւեկությունը: «Փետրվարի 11-ի առավոտյան ժամերի դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանի Այրք, Ախպրաձոր, Կախակն, Կութ, Ազատ բնակավայրեր տանող ճանապարհները: Մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններում, բացառությամբ Այրքի, որտեղ մաքրող տեխնիկան տեղ կհասցվի կեսօրից հետո: Ամենայն հավանականությամբ, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից արդեն Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն...

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 9,5 միլիոն խորանարդ մետր ջուր 11.02.2020
Արփա-Սեւան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Գևորգ Աֆրիկյանը Մոսկվայում կմասնակցի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի մրցումներին 10.02.2020
Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Գևորգ Աֆրիկյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզպետարան` ցանկություն հայտնելով հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին և նրա հետ քննարկելու իր՝ մարտի 27-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցության հարցը: Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզիկին, լսեց նրա խնդրանքը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրան մրցումներին մասնակցելու համար: Գևորգ Աֆրկյանը 2019 թվականին տարբեր երկրներում մասնակցել է ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության մրցումներին և երեք անգամ գրավել մրցանակային առաջին տեղը՝ արժանանալով Հայաստանի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այդ մրցաշարերից Լեհաստանում կայանալիք մրցումներին Գևորգը մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ: «Ակնկալում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աջակցությունը՝ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցելու համար: Այս անգամ իմ ուժերը կփորձեմ 67 կգ քաշային կարգում և կրկնակի հպարտությամբ կլցվեմ, եթե կարողանամ բարձր պահել իմ մարզի և իմ քաղաքի անունը»,- նշեց մարզիկը:

Գեղարքունիքի մարզպետն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ 10.02.2020
Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանդիպում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների բոլոր աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում մարզպետը շնորհակալություն հայտնեց մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների՝ համատեղ աշխատանքի, գրանցված հաջողությունների և ձեռքբերումների համար: Մարզպետը խոսեց նաև այն ստորաբաժանումների գործունեության մասին, որոնց աշխատանքներում նկատվում են բացթողումներ: Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզպետարանում աշխատանքային կարգապահական ներքին կանոների պահպանմանը՝ հորդորելով մարզպետարանի աշխատակիցներին՝ առաջնորդվել բարձր պատասխանատվությամբ և օրինակելի վարքով: Մարզպետը հանձնարարեց ՍԱՏԳ ղեկավարներին և աշխատակիցներին՝ ապահովել աշխատանքային կատարողական բարձր կարգապահություն և գործակալություն այցելած քաղաքացիների հանդեպ ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեց՝ իրենց ոլորտների...

Ուժեղ քամին նոր վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի համայնքներում 07.02.2020
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում փետրվարի 6-ի եւ 7-ի գիշերային ժամերին գրանցված ուժեղ քամիները նոր վնասներ են հասցրել բնակիչներին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Ճամբարակի համայնքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին եւ 7-ին գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ՝ մոտ 780 քառակուսի մետր մակերեսով եւ 25 առանձնատների տանիքներ՝ շուրջ 865 քառակուսի մետր մակերեսով: Վնասվել են նաեւ հանրային նշանակության յոթ շենքերի տանիքներ՝ 120 քառակուսի մետր մակերեսով: Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ 1 եւ 2 հիմնական, Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները, փլվել է 1 անասնագոմի պատ՝ 70 քառակուսի մետր մակերսով: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ, շարքից դուրս եկել ԼԵԴ տեսակի 25 լամպ, 8 թողարկիչ սարք: Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ փետրվար 6-ի գիշերային ժամերին Գավառ քաղաքում քամին վնասել է բազմաբնակարան երկու շենքի տանիքներ Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ մասամբ, իսկ այլ փողոցներում գտնվող երկու առանձնատների տանիքներ՝