Նորություններ
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ եւ Զոլաքար գյուղերում կատարվող աշխատանքների ընթացքը։ Արծվանիստում դիտարկեցի 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի եւ սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգերի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապապտման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազաֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։...
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունը կազմակերպվեց Սևան համայնքում 26.10.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Ընդունելությանը մասնակից քաղաքացիների զգալի մասը դիմում ներկայացրին սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Տարբեր բնակավայրերից վեց քաղաքացի դիմեց անասնակերի ձեռքբերման նպատակով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, մեկ քաղաքացի՝ կառուցապատման խնդրով, երկու քաղաքացի՝․․․
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում 25.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի և Գավառ համայնքների տարբեր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 19-21-ը տեղի են ունեցել դասախոսություն-հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ: Հանդիպումներին մասնակցել են մարզի 23 դպրոցի 338 աշակերտ և 23 ուղեկցող անձ։ Ծրագիրը միտված էր ընթերցասե դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը։ Հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն ունկնդրել են տվյալ արվեստագետի խոսքը, դիտել են համերգային կատարումներ, մասնակցել են հյուրերի կողմից տեղում անցկացվող վարպետության դասերին:
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները եղան Վարդենիսում 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելեցին Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղավ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։
2022 թվականի հոկտեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 7 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 15 պացիենտ, որից 2-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 506 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 46 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 521 Covid-19-ի դրական դեպք:
Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար։ «2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների․․․