Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ տեղական ինքնակառավարման  օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 10.11.2022

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ: Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունության հիմքը զարգացած ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Սա է մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականը: ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր...

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին Վարդենիս համայնքում հրետակոծությունից տուժած  բնակավայրերի վերականգնման գործընթացի հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին Վարդենիս համայնքում հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացի հետ կապված հարցեր 09.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի եւ Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանի հետ քննարկեցինք 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի 3 բնակավայրերում հրետակոծությունից տուժած բնակարանների եւ շինությունների վերականգման գործընթացի հետ կապված հարցեր։ Թշնամու հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից եւ այժմ գտնվում է ընթացքի մեջ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին 09.11.2022

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Մարզպետը իր երախտագիտությունը հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ապա ներկայացրեց ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։ Նշվեց, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.11.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի։ Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էր Գեղարքունիքի մարզպետի աջակցությունը՝ հանրակրթական տարբեր դպրոցներում աշխատանքի տեղավորման հարցում։ Մեկական քաղաքացի դիմեց աշխատանքային իրավունքի վերականգնման, ուսման վարձավճարի մարման, ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, գրքի հրատարակումը ֆինանսավորելու, չորս քաղաքացի՝ առողջական և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցերով։ Դիմումատուների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը 08.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Նոյեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել եմ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը: Այսպիսով, ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին «ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 778 մլն. 245 հազ. 600 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 72 մլն. 7 հազ. 400 դրամով:․․․

Իրազեկման աշխատանքներ՝ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ

Իրազեկման աշխատանքներ՝ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ 07.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 7-ին նախարարության մասնագետների կողմից Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների տնօրեններ, սոցիալական ոլորտի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Վերջիններս իրազեկման աշխատանքների ընթացքում ծանոթացել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրման և մասնագետների՝ ռեեստրում գրանցվելու ընթացակարգին։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52