Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 28.11.2022

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց նախորդ խորհրդակցության հանձնարարականների ընթացքը։ Քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում էին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին եւ արդյունքներին, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխարգելմանը եւ ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզի համայնքներին անհրաժեշտ քանակի շչակների տրամադրմանը, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին,․․․

 Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում 28.11.2022

2022 թվականի նոյեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 3 պացիենտ, որից 1-ը ստանում են հիվանդանոցային բուժում: Բուժման արդյունքում գրանցվել է 545 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 49 թեստավորում: Օգոստոսի 1-ից նոյեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 548 Covid-19-ի դրական դեպք:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ԱՆՎՃԱՐ հետազոտություն կիրականացնի Գեղարքունիքի մարզում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ԱՆՎՃԱՐ հետազոտություն կիրականացնի Գեղարքունիքի մարզում 28.11.2022

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան նոյեմբերի 30-ին՝ 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքում(գյուղատնտեսական նախկին շուկայի տարածք), կիրականացնի անվճար հետազոտություն մարզի բնակիչների համար։ Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։ ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին 25.11.2022

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչության պատվիրակության ղեկավարը, իրենց այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում բերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։ ...

 ՀՀ կառավարությունը 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար

ՀՀ կառավարությունը 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար 25.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan ՀՀ կառավարությունը 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի նիստում 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար։ Դպրոցական նոր գույքի ձեռքբերման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 163 միլիոն 400 դրամ, կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակներով՝ 111 միլիոն 248 հազար 300 դրամ եւ Ախպրաձորի ու Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցները գույքով եւ տեխնիկայով ապահովելու նպատակով՝ 42 միլիոն 761 հազար 800 դրամ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 21.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Ճամբարակ քաղաքում համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մի շարք շինհրապարակներում դիտարկեցի 2021-2022 թվականներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Այցի առաջին կանգառը Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների շինհրապարակում էր, որտեղ ավարտին են մոտենում ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Ճամբարակի համայնքապետարանի եւ շինարարական կազմակերպության պատասխանատուների ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52