Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ վերանորոգվեց նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակը

22.12.2023


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են Գեղարքունիքի մարզային ենթակայության այն դպրոցների մեկական դասասենյակները, որոնք տվյալ ուսումնական տարում տվել են ոսկե մեդալակիր շրջանավարտներ։
Հերթականը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ, ի պատիվ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Անի Մարգարյանի, վերանորոգվեց և կահավորվեց մեկ դասասենյակ։
Ինչպես արդեն նշվել է, 2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրել էր Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 2022-2023 ուսումնական տարում երկու մեդալակիր է ունեցել Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2 և մեկական մեդալակիրներ՝ Սարուխանի Ս․ Մակարյանի անվան թիվ 1, Գանձակի թիվ 1, Ծովազարդի միջնակարգ դպրոցները։
Վերը նշված չորս դպրոցների մեկական դասասենյակներում արդեն կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությունը, ում աջակցությամբ և վերանորոգված դասասենյակները ապահովվել են համապատասխան գույքով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03